fbpx
Անվճար առաքում 7000 դրամից ավել գնումների դեպքում
  • 0
Անվճար առաքում 7000 դրամից ավել գնումների դեպքում

Առաքում և վերադարձ

ԱՌԱՔՈՒՄ

Մենք առաքում ենք շաբաթը 7 օր։ Երեւան քաղաքում առաքումը կատարվում է 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում ՝ 3 օրվա։ Եթե գնումը գեերազանցում է 7000 դրամը, Երեւանում առաքումը կիրականացվի անվճար, մարզերում կարժենա 800 դրամ։ 7000 դրամից ցածր գնում կատարելու դեպքում Երեւանում առաքման արժեքը կկազմի 400, իսկ մարզերում 1000 դրամ։

ՎԵՐԱԴԱՐՁ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ  

Թերի, վնասված կամ ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Եթե գնված ապրանքը չի համապատասխանում նկարագրությանը, դուք կարող եք փոխանակել այն կամ կատարել վերադարձ։  

Առաքանին ստուգեք տեղում, առաքիչի ներկայությամբ, այնուհետեւ ստորագրեք ներկայացված անդորագիրը։ Ապրանքի անհամապատասխանատվության դեպքում, տեղում ,առաքիեչից կարող եք պահանջել ապրանքի փոխանակում կամ լիարժեք վերադարձ։ Առաքիչի հեռանալուց հետո մենք պատասխանատվություն չենք կրում ապրանքի ոչ պատշաճության համար եւ ապրանքը վերադարձի եւ փոխանակման ենթակա չէ։ Բացառությամբ, եթե գնված ապրանքն ունի երաշխիք կամ թերությունը հայտվել է օգտագործման ընթացքում, որը հնարավոր չէր ստուգել առաքիչի ներկայությամբ։ Վերջինիս դեպքում, պետք է ներկայացնել ՀԴՄ կտրոնը, իսկ երաշխիքով ապրանքի դեպքում ՝ երաշխիքային կտրոնը։

Երաշխավորված ապրանքը պետք է ներկայացնել կտրոնի վրա նշված ժամկետներում եւ մոտեցնել նշված սպասարկման կենտրոն։

Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձի դեպքում YOYO.am-ը առաքման գումար չի գանձում, իսկ փոխանակման դեպքում առաքումը կատարվում է անվճար։

Պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

 Դուք կարող եք վերադարձնել  կամ փոխանակել գնված ապրանքը 14 օրվա ընթացքում, եթե այն անվնաս է, չի օգտագործվել, ապրանքատեսքը պահպանված, փաթեթավորումն ու պիտակը վնասված չեն։ Պատվերը վերադարձնելիս կամ փոխանակելիս ապրանքի հետ պետք է ներկայացնել ՀԴՄ կտրոնը եւ ստորագրված անդորագիրը։

Վերադարձի ենթակա չեն հետեւել ապրանքները.

— Թանկարժեք կամ կիսաթանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ

— Թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերով ապրանքներ

— Անհատականացված, գնորդի պահանջների հատուկ համապատախանեցված ապրանքներ

-Անձնական հիգիենայի պարագաներ

-Կենդանիներ

-Բույսեր

-Կոսմետիկ եւ պարֆումերիական ապրանքներ

— տպագրական ապրանքներ

-սպիտակեղեն

-գուլպեղեն

— միանգամյա օգտագործման ապրանքներ

-Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ

-Ապրանքներ, որոնք օգտագործվում են հիվանդության բուժման համաեր

— Փչովի ապրանքներ (կահույք, լողավազան եւ այլն)

— շարժամիջոցներ ( զբոսանավեր, գյուղատնտեսության մեջ օգտագործվող եխանիզացիայի շարժամիջոցներ, ավտոմեքենաներ, մոտոհեծանիվներ) եւ դրանց կցորդներ

— Կենցաղային տեխնիկա եւ էկեկտրոնիկա, հաշվիչ տեխնիկա, պատճենահանման տեխնիկա, ֆոտո և տեսախցիկներ, հեռախոսներ և ֆաքսիմիլային սարքավորումներ

Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու դեպքում, առաքման գումարը գանձվում է գնորդից։

ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վերադարձ կատարած ապրանքի գումարի փոխանցումը կկատարվի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Գումարը կփոխանցվի այն հաշվեհամարին , որից կարատվել է փոխանցումը։  

Հաշվի բացակայության դեպքում, գումարը կփոխանցվի պատվերի ձեւակերպման ժամանակ վճարված եղանակին համապատասխան։  

  • բանկային քարտի վճարման դեպքում կփոխանցվի նույն բանկային քարտին,
  • բանկային փոխանցման դեպքում կփոխանցվի նույն բանկային հաշվին,
  • PayPal համակարգով վճարման դեպքում կփոխանցվի նույն PayPal հաշվին,
  • iDram համակարգով վճարման դեպքում հկփոխանցվի նույն iDram հաշվին,
  • վճարման թերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները կվերադարձվի կանխիկի տեսքով։

Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձի դեպքում ոչ մի գանձում չի կարարվի (տվյալ դեպքում YOYO.am-ը գնորդի փոխարեն կկատարի բոլոր վճարումները)։ Պատշաճ որակի ապրանքի վերադարձի դեպքում վճարման հետեւյալ գանձումները կպահվեն գնորդից

  • բանկային քարտերի դեպքում՝ փոխհատուցվող գումարի 3%-ի չափով,
  • PayPal համակարգի վճարման դեպքում՝ $0.30 (երեսուն ամերիկյան ցենտ)-ին համարժեք ՀՀ դրամ և վճարված գումարի 3.5%-ի չափով
  • Վճարային թերմինալների դեպքում՝վճարված գումարի 3.5% -ի չափով։