fbpx
Անվճար առաքում 7000 դրամից ավել գնումների դեպքում
  • 0
Անվճար առաքում 7000 դրամից ավել գնումների դեպքում

Օգտագործման պայմաններ

Խնդրում ենք ծանոթանալ կայքի կանոններին ու պայմաններին: Օտգտվելով տվյալ կայքից Դուք հաստատում եք, որ ծանոտացել եք պայմաններին և համաձայն եք դրանց հետ:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Տվյալ կայքից կարող են օգտվել 18 տարին լրացած անձիք: Օգտվելով կայքից դուք հաստատում եք որ չափահաս եք (կամ էմանիսիպացված անչափահաս), կամ առնվազն 13 տարեկան եք և օգտվում եք կայքից ծնողի կամ խնամակալի օրինական համաձայնությամբ: Դուք չեք կարող օգտվել տվյալ կայքից եթե Ձեր տարիքը չի գերազանցում 13 տարեկանը: Տվյալ դեպքում բոլոր գործարքները պետք է կատարվեն միմիայն ծնողի կամ խնամակալի կողմից: Օգտվելով այս կայքից Դուք նաև հաստատում եք, որ գործունակ եք և իրավունակ կաքի բոլոր կանոններին ու պայմաններին ծանոթանալու և դրանք ընդունելա համար:

ԸՆԴՈՒՆՈՒՄ

YOYO.am-ը և իր հետ փոխկապակցված բոլոր անձիք  (այսուհետև որպես  ՄԵՆՔ, ՄԵԶ, ՄԵՐ, YOYO.am) և www.yoyo.am օնլայն հարթակը  (այսուհետև որպես կայք) իր տրամադրում են օնլայն ռեզուրսներ՝ անձնական և ֆիրմային Էջեր, ծառայությունների ցանկեր, դասակարգված հայտարարություններ, փոսթինգներ, ֆորումներ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ, վճարումներ (այսուհետ «Ծառայություններ») սույն «Օգտագործման Պայմաններ»-ին (այսուհետ՝ «Պայմաններ» կամ «Համաձայնագիր») համապատասխան: Օգտվելով մատուցած ծառայություններից դուք հաստատում եք, որ ծանոթացել եք բոլոր կանոննորին և պայմաններին և համաձայնում եք դրանց ենթարկվել, գիտակցելով որ կրում եք պատասխանատվությունը Ձեզ վրա: Պայմաններից և կանոններից որևէ մեկին, կամ դրանց փոփոխված տարբերակին չհամաձայնելու կամ YOYO.am-ից դժգոհ լինելու դեպքում տվյալ համաձայնագրին համաձայն դուք համաձայնում եք դադարեցնել YOYO.am-ի օգտագործումը: Սույն համաձայնագիրը կնքվել YOYO.am-ի և Ձեր («Օգտագործող»)միջև և է ուժի մեջ է մտնում վերջինիս գրանցման պահից, անժամկետ պայմաններով , քանի դեռ կողմերից որևէ մեկը չի լուծել այն սույն Պայմանների համաձայն:

Պայմանները կարող են փոփոխվել կամ թարմեցվել YOYO.am-ի կողմից իր իսկ հայեցողությամբ: Օգտվելով ծառայություններից Դուք համաձայնում եք ենթարկվել կանոններին, որոնք փոփոխելի են: YOYO.am-ը կարող է Ձեզ ծանուցել կատարված փոփոխությունների մասին հաղորդագրության տեսքով, որը կուղարկվի Ձեր իսկ տրամադրած Էլեկտրոնային հասցեյին: YOYO.am-ը կարող է Ձեզ տրամադրել կանոնների և պայմանների տարբեր լեզուներով թարգմանված տարբերակներ, սակայն ըստ Համաձայնագրի  Դուք համաձայնվում եք, որ անգլերեն տարբերակի և այլ լեզուներով թարգմանությունների անհամապատասխանության դեպքում գերակա է ճանաչվում մայմանագրի գերակա տարբերակը: Դուք նաև համաձայնում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում գտնվելու դեպքում Դուք կօգտվեք Ծառայություններից ԱՄՆ Գանձապետական Դեպարտամենտի Արտասահմանյան Ակտիվների Հսկողության Գրասենյակի իրավասության տակ գտնվող օրենքներին, կանոնակարգերին և ուղեցույցներին համապատասխան:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ցանկացած ծրագրային միջոց(«Ծրագիր»), որը իրականացվում է ծառայության միջոցով YOYO.am-ի եւ մատակարարների սեփականությունն է։ Եթե Ծրագիրը զուգորդվում  է համապատասխան վերջնական լիցենզիոն համաձայնագրով, Ծրագրի օգտագործումը կարգավորվում է դրա մեջ ներառած կամ դրան ուղեկցող լիցենզիոն համաձայնագրով կամ օգտագործման պայմաններով, որոնք բացահայտորեն վկայակոչվում են մինչև Ծրագրին մուտք տրամադրելը: Ծրագրին ուղեկցող արտոնագիրի բացակայության դեպքում  դրաօգտագործումը կարգավորվում է սույն Պայմաններով:

Լիցենզիոն ծրագրիը պայմաններին չհամաձայնելու եւ դրանք չընդունելու դեպքում Դուք չպետք է օգտագործեք, ներբեռնեք կամ տեղադրեք լիցենզիոն համաձայնագիր նեռարող կամ դրանով ուղեկցվող որևէ Ծրագիր։ Ծրագրի ո պատճենահանումը կամ վերաբաշխումը ,վերաբաշխումը կամ օգտագործումը որպես «սերվիս բյուրո», պատճենահանումը կամ վերաբաշխումը որևէ այլ սերվերի կամ տեղակայման վայրի վրա արգելվում է, եթփ համաձայանգրով այն նախատեսած չէ։ Եթե Ծրագրի հետ տրամադրած ծրագրի եւ պայմանների միջեւ լինի անհամաձայնություն կամ հակասություն եւ եթե ծրագիրը նախնական տարբերակով չէ, ապա կկիրառվի լիցենզիոն համաձայնագիրը։

Ծրագրն լիցենզիոն համաձայնագրով չուղեկցվելու դեպքում, այն կկարգավորվի հետեւալ պայմաններով. YOYO.am-ը Ձեզ է տրամադրում անձնական, համաշխարհային, հետկանչելի, սահմանափակ, ոչ փոխանցելի, ոչ ենթալիցենզավորվող, ռոյալթիներից ազատ, չզիջվող և ոչ բացառիկ արտոնագիր՝ Պայմաններով թույլատրված կարգով Ծրագիրն օգտագործելու համար: Դուք պարտավորվում եք ընդունել, որ փորձ չեք կատարի այլ կերպ ստանալ Ծրագրի հիմնական կոդը, չեք դեկոմպիլացնի, հակադարձ ձևափոխություններ (reverse engineer) չեք կատարի։ Ծրագրի դեկոմպիլիացիան թույլատրվում է միայն այլ ծրագրերի հետ միաժամանակ աշխատեցնելու նպատակով ինֆորմացիա ստանալու համար (ինֆորմացիան նախեւառաջ պահանջեք YOYO.am-ից, վերջինս էլ իր հայեցողությամբ կարող է տրամարել այն)։ Ծրագրի դեկոմպիլիացիան թույլատրվում է միայն Ձեր գտնվելու վայրի օրենսդրությամբ Ձեզ թույատրված ծավալով։ Դուք չեք կարող Ծրագիրն օգտագործելու Ձեր իրավուքները զիջել, դրանք գրավ դնել, ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցել Ծրագրից օգտվելու: Ծրագիրը բարելավելու նպատակներով այն կարող է ավտոմատ կերպով թարմացվել կամ փոփոխվել։ Դուք համաձայնվում եք ընդունել այնդ թարմացումներըե եւ թույլ եք տալիս դրանք ձեզ հասցել Ձեր իմացությամբ կամ առանց դրա։

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Օգտվելով կայքից Դուք համաձայնում եք, որ Կայքում առկա նյութերը ( բացառությամբ օգտագործողի կոնտենտի) պատկանում են YOYO.am-ին  կամ լիցենզավորված են YOYO.am-ի կողմից եւ դրանք YOYO.am-ի մտավոր սեփականությունն ու հեղինակային իրավունքն են։  

Բոլոր Նյութերը , որոնք տրամադրվում են Ձեզ, միայն անձնական օգտագործման համար են և դրանք չեն կարող փոխանցվել,  պատճենվել, վերարտադրվել, բաշխվել, բաշխվել, հեռարձակվել, ցուցադրվել, լիցենազավորվել կամ որեւէ կերպ շահագործվել ինչ-որ նպատակով առանց մտավոր սեփականատիրոջ նախնական գրավոր համաձայնության: Օգտվելով կայքից Դուք համաձայնում եք  պահպանել դրանում պարունակվող բոլոր հեղինակային իրավունքները, չներգրավվել Նյութերի օգտագործմանը, պատճենահանմանը կամ բաշխմանը այլ կերպ, քան սույնով բացահայտորեն թույլատրված եղանակները, ներառյալ Կայքի միջոցով երրորդ անձանց Նյութերի օգտագործումը, պատճենահանումը կամ բաշխումը որևէ առևտրային նպատակով: Դուք նաեւ համաձայնում եք կայքում պարունակվող որեւէ նյութ չբաշխել որեւէ այլ սերվերի վրա, ։ Ծառայությունների վրա կամ դրանց միջոցով ցուցադրվող Նյութերը , կայքի վրա առկա նյութերը պաշտպանված են հեղինակային իրավուններով, որպես կոլեկտիվ ստեղծագործություն և կամ/կոմպիլյացիա,եւ համաձայն հեղինակային օրենսդրության և միջազգային կոնվենցիաների:  Դուք նաեւ համաձայնում եք չվերարտադրել, չկրկնօրինակել, չվաճառել եւ եւվերավաճառել, չշահագործել, չփոփոխել կայքի վրա առկա նյութը կամ դրա մի մասը անձնական եւ առեւտրային նպատակներով։

ՀԱՅՑԵՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Դուք կարող եք ներկայացնել գրավոր ծանուցում եթե հանդիանում եք հեղինակային իրավունքների կրող եւ տվյալ կայքում հեղինակային իրավունքների խախտում եք տեսնում։ Ծանուցում է պետք է համաձայնի Թվային Հազարամյակի Հեղինակային Ակտին (DMCA) եւ դրան պետք է կցված լինեն հետեւյալ գրավոր տեղեկատվությունը՝

  • Հեղինակային սեփականատիրոջ գրավոր կամ էլեկտրոնային ստորագրություն
  • Հեղինակային իրվունքը խաղտած աշխատանքի նույնականացման փաստաթուղթ
  • Հեղինակային քոնթենթի նույնականացում
  • Հետադարձ կապի տեղեկատվություն
  • Ծանուցման մեջ ներառած տվյալների ճշգրտության մասին հայատարարություն եւ կեղծ վկայության դեպքում դուք պատասխանատու եք եւ լիազորված, որպես խաղտված իրավունքների իրավատեր
  • Հայտարարություն օգտագործված քոնթենթի բողեքի մասին եւ որ այն թույլատրված չէ իրավատիրոջ կողմից

Դուք կարող եք ներկայացնել Ձեր ծանուցումը հաճախորդների սպասարկամ բաժին, Դուք նաեւ ընդունում ու գիտակցում եք , որ ծանուցումը կհամարվի անվավեր տվյալ բաժնի պահանջներին չհամապատասխանելու դեպքում։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

Օգտվելով կայքից Դուք համաձայնում եք, որ YOYO.am-ը իրավասու է փոփոխություններ կատարել, հաստատել կամ փոփոխել ծառայություններից օգտվելու սահմանափակումները, որոշ ժամանակահատված պահպանումից հետո ջնջել Ձեր տրամադրած տվյալները։ Դուք ընդունում եք, որ YOYO.am-ը պատասխանատվություն չի կրում Ծառայություններում պահվող կամ դրանց միջոցով փոխանցվող նյութը կամ քոնթենթը ջնջելու համար։ Դուք ընդունում եք նաեւ, որ YOYO.am-ը իրավասու է Ծառայությունը դադարեցնել, սահմանափակել, կասեցնել կամ փոփոխել առանց նախորոք ծանոցման եւ չի կրում պատասխանատվություն երրորդ անձի դիմաց դրանք իրականացման համար։ Դուք համաձայնում եք, որ YOYO.am-ը իրավասու է նաեւ ջնջել Ձեր հաշիվը, արգելափակել Ձեր IP հասցեն կամ էլ.փոստը առանց նախապես ծանուցելու, իր հայեցողությամց կամ խախտում գնելու կամ կասկածելու դեպքում չկրելով պատասխանատվություն երրորդ անձի առջեւ։ Դուք համաձայնում եք չօգտվել ծառայությումնեից վերոհիշյալ փոփոխություններից, դադարումներից եւ կասեցումներից հետո։

ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ

Օգտվելով կայքից եւ ծառայություններից դուգ գիտակցում եք, որ ամբողջ պատասխանատվությունն ու ռիսկը կրում եք Ձեզ վրա։ Դուք նաեւ ընդունում եք, որ Կայքն ու ծառայությունները Ձեզ տրամադրվում են «ինչպես որ է», «ինչպես մատչելի է» սկզբունքով, առանց երաշխիքի։ Բոլոր բացահայտ և ենթադրվող երաշխիքները, ինչպես նաեւ վաճառքների համար պիտանիության երաշխիքները, որևէ մասնավոր նպատակին համապատասխանելը և գույքային իրավունքների չխախտելը սույնով հայտարարվում են հրաժարված օրենքով թույլատրված առավելագույն ծավալով: Սույնով YOYO.am-ի թիմը հրաժարվում է կայքի եւ ծառայությունների  նկատմամբ բոլոր բացահայտ կամ ենթադրվող երաշխիքներից օրենքով թույլատրված առավելագույն ծավալով։ YOYO.am-ը չի կրում որեւէ պատասխանատվություն -կոնտենտի ոչ ճշգրտության, խաթարումների, սխալների եւ վրիպումների համար,-Ձեր կողմից կայքի կամ ծառայությունների օգտագործման հետեւանքով անձին կամ գույքին հասցված վնասների համար,-Ոչ լիազարված մուտք գործելու դեպի YOYO.am-ի սերվերներ կամ այնտեղ պահված ֆինանսական եւ անձնական տեղակատվության օգտագործման համար, -փոխանցումների համար (կայքից կամ դեպի կայք), -էլ.փոստով ուղարկված կամ այլ կերպ կայքի կամ ծառայությունների միջոցով փոխանցված կոնտենի վրիպումերի, սխալների ու բացթողումների համար։

YOYO.am-ը պատասխանատվություն է կրում նաեւ այքի միջոցով կամ կապակցված կայքի կամ որևէ գովազդի վրա տեղադրված կայքի վրա երրորդ անձանց կողմից գովազվող կամ առաջարկվող որևէ ապրանքի կամ ծառայության համար։ YOYO.am-ը պատասխանատու չէ նաեւ Ձեր/ երրորդ անձի/ այլ օգտվողների միջեւ տեղի ունեցած առք ու վաճառքի, ապրանքներ կամ ծառայություններ առաջարկողների միջև կնքվող գործարքների համար։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Օգտվելով կայքից Դուք ընդունում եք, որ YOYO.am-ը պաատախանատվություն չի կրում Ձեր եւ կայքի եւ ծառայությունների միջոցով Ձեր կողմից հայտնավերված կազմակերպությունների կամ անձանց հաղորդակցությունների  կամ որեւէ գործարքների համար։ YOYO.am-ը պատասխանատվություն չի կրում նաեւ գործարքների ընթացքում հասցված որեւէ վնասի համար։ OYO.am-ը պաատախանատվություն չի կրում Ձեր եւ կայքի եւ ծառայությունների միջոցով Ձեր կողմից հայտնավերված կազմակերպությունների կամ անձանց միջեւ առաջացած վեճերի համար եւ ոչ մի կերպ դրան մասնակցելու համար։ Օգտվելով կայքից Դուք գիտակցում եք, որ ազատում եք YOYO.am-ին այս բոլոր պատասխանատվություններից առանց ներկայացնելու որեւէ պարտք ու պահանջ։ YOYO.am-ի ոչ մի աշխատակից պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից կայքը եւ ծառայությունները օգտագործելուց հետեւանքով առաջացած որեւէ վնասի համար, նույնիսկ եթե դրա մասին նախապես զգուշացված է եղել նախապես։ ատասխանատվության այս սահմանափակումը նաև կկիրառվի Կայքի կամ Ծառայությունների կամ դրանց կապակցված կայքերի հետ կապված կամ դրանց միջոցով ստացված կամ գովազդված ապրանքների կամ ծառայությունների պատճառած վնասների, ինչպես նաև այն վնասների համար, որոնք առաջացել են Կայքի կամ Ծառայությունների միջոցով ստացված կամ այնտեղ գովազդված ինֆորմացիայի, կարծիքների կամ խորհրդատվության հետևանքով եւ այս եսահմանփակումները կկիրառվեն օրենքով թույլատրելի առավելագույն չափով: Դուք բացահայտորեն համաձայնում եւ ընդունում եք, որ մենք պատասխանատու չենք այն կոնտենտի եւ վիրավորական եւ անօրինական վարքագծի համար, որը իրականացվել կամ տեղադրվել է երրորդ անձի կողմից։

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԻՋՈՒՄ

Ձեր կողմից չեն կարող զիջվել այս պայմանները եւ դրանով տրամադրած բոլոր արտոնագրերը, հակառակ դեպքում դրանք կհամարվենք անվավեր։ Սակայն, YOYO.am-ը իրավասու է զիջել առանց որեւէ սահմանափակման։

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

Բացառությամբ դեպքերի, որոնք նշված են, իրավաբանական ծանուցումները պետք է սպասարկվեն YOYO.am-ի ազգային գրանցված գործակալի կողմից (YOYO.am-ի դեպքում) կամ գրանցման ընթացքում Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին (Ձեր դեպքում): Նամակն ուղարկելուց հետո 24 ժամ անց ծանուցումը կհամարվի հանձնված, բացառությամբ, երբ ուղարկող կողմը տեղեկացվում է, որ էլ.փոստը վավեր չէ: Մենք նաե կարող ենք իրավաբանական ծանուցումը Ձեզ ուղարկել մեզ մոտ առկա հասցեով ծանուցում ուղարկելով: Այս դեպքում, փոստային առաքումից հետո երեք օր անց ծանուցումը կհամարվի հանձնված փոստային: YOYO.am-ը կարող է փոփոխել Պայմանները և Կայքի ու Ծառայությունների օգտագործումը կարգավորող այլ կանոնները իր հայեցողությամբ: Նման դեպքերում YOYO.am-ը կուղարկի Ձեզ փոփոխությունների մասին ծանուցում: Շարունակելով օգտվել կայքից և ծառայություններից Դուք հաստատում եք, որ ընդունել եք փոփոխությունները։

ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԸ

Քանի որ, մեր Ծառայություններ, և մեր Կայքի գործունեությունը կարող ենխոչընդոտվել մեր հսկողությունից դուրս գտնվող տարբեր հանգամանքներով, մենք չենք երաշխավորում շարունակական, չընդհատվող կամ ապահով մուտք դեպի մեր Ծառայություններ և Կայք։ Օգտվելով կայքից և ծառայություններից Դուք համաձայնում եք, որ սույն Պայմանները և դրա ներառած բոլոր համաձայնագրերը կարող են YOYO.am-ի կողմից վերջինիս բացառիկ հայեցողությամբ ինքնաբերաբար զիջվել որևէ երրորդ անձի՝ միաձուլման կամ կլանման, ակտիվների վաճառքի կամ այլ գործարքների դեպքում: Վերնագրերը բացառապես հղումների համար են և որևէ կերպ չեն բնորոշում, սահմանափակում, մեկնաբանում կամ նկարագրում որևէ բաժնի ոլորտը կամ ընդգրկումը:

Չարձագանքելով Ձեր կողմից կատարած որևէ խախտմանը մեզ չի զրկում հետագայում այդ և նման խախտումների դեպքում գործելու իրավունքից: եթե Ձեր կամ YOYO.am-ի միջև վեճի է առաջացել, ապա մենք կփորձենք ի Ձեզ տրամադրել վեճը արագ, չեզոք և ոչ ծախսատար  միջոցներ: Համապատասխանաբար, Դուք համաձայնում եք, որ սույն Պայմաններից կամ մեր Ծառայություններից ծագող  որևէ պահանջ կամ հակասություն լուծվելու են համաձայն մերկողմից նշած ենթակետեր: Որևէ պահանջի կամ հակասության դեպքում ն խորհուրդ ենք տալիս նախևառաջ դիմել ուղիղ մեզ: Մենք կփորձենք լուծել այն: Հակառակ դեպքում, կամ վեճին լուծում չտալու, կամ լուծման հետ չհամաձայնվելու դեպքում վեճը կլուծվի դատական եղանակով:

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Օգտվելքվ կայքից և մեր ծառայություննեից, Դուք հաստատում եք, որ ընդունում եք Սույն Պայմանները, Գաղտնիության Քաղաքականությունը ու Կայքում հրապարակված մյուս քաղաքականությունները: Եթե նշվածներից որևէ դրույթ իրավասու արդարադատության կողմից կողմից ճանաչվում է անվավեր կամ կիրառման ոչ ենթակա, կողմերն այդուհանդերձ համաձայնում են, որ դատարանը պետք է ձգտի կիրառել կողմերի այն մտադրությունները, որոնք արտացոլված էին այդ դրույթում: Դուք համաձայնում եք, որ Ձեր կողմից Ծառայություններից կամ Կայքից օգտվելուց ծագող բոլոր հայցերը պետք է հարուցվեն դրանց համար հիմք ծառայած հանգամանքների առաջանալուց հետո մեկ տարվա ընթացքում: Հետևյալ բաժինները կշարունակեն ուժի մեջ մնալ Համաձայնգրի լուծումից հետո – Քոնթենթ, Մտավոր Սեփականություն, Վարձավճար, Պատասխանատվություն, Վնասներից Զերծ պահելը և Իրավաբանական Վեճերը:

ՔՈՆԹԵՆԹԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

YOYO.am-ի օգտագործող դառնալով Դուք իրավունք ունեք Կայքում տեղադրել որոշակի քոնթենթ (բովանդակություն), ներառյալ, բայց չսահմանափակելով տեղեկատվական ինֆորմացիա (directory information), գործարար ցանկեր, ծառայություններ ստանալու հարցումներ (service requests), գովազդ, օգտագործողների միջև հաղորդագրություններ, ներառյալ, բայց չսահմանափակելով էլեկտրոնային փոստով ուղարկվող նամակներ, զրույցներ,YOYO.am-ի հաղորդակցության համակարգից դուրս SMS հաղորդագրություններ կամ այլ էլեկտրոնային հաղորդակցություն, ինչպես Կայքի, այնպես էլ՝ երրորդ անձանց  կայքի կամ առաջարկների, մեկնաբանությունների, օգտագործողների հրապարակումների, ֆայլերի, պատկերների, ֆոտոների, վիդեոյի, ձայների կամ Կայքի և Ծառայությունների միջոցով մատչելի որևէ այլ քոնթենթի միջոցով: Դուք համաձայնում եք ենթարկվել սույն Քոնթենթի կանոններին:

Ա. Յուրաքանչյուր նոր Քոնթենթ, մինչ Կայքում հրապարակվելը,բացառությամբ այլ օգտատերերի կողմից հրապարակված մեկնաբանությունների և գրախոսությունների, որակը ապահովելու և համոզվելու, որ հրապարակված Քոնթենթի Պայմաններին համապատասխանելու նպատակով կվերահսկվի YOYO.am-ի թիմի համապատասխան մասնագետի կողմից: Այն բոլոր դեպքերում, երբ Քոնթենթը ճանաչվի վիրավորական և խախտի Քոնթենթի քաղաքականությունը, կարգելվի հրապարակել Կայքում: YOYO.am նաև օգտատերերին առաջարկում է գործիքներ՝ պոտենցիալ վիրավորական բովանդակություն պարունակող քոնթենթը նշելու համար: Եթե Դուք կարծում եք, որ Կայքում տեղ գտած Քոնթենթը վիրավորական բնույթի էր, կամ խախտում է Պայմանները, ապա Դուք կարող եք նշել այն՝ սեղմելով Զեկուցել չարաշահման մասին (Report Abuse) կոճակը, որը թույլ կտա մոր մասնագետներին տեսնել և ուշադրություն դարձնել դրան: Եթե մեր թիմը գտնում է, որ Ձեր զեկույցը չարաշահումների մասին հիմնավորված է, այն կհեռացնի կամ կարգելափակի մեր կողմից: Իսկ այն անձինք, որոնք հրապարակեն նմանատիպ վիրավորական Քոնթենթ ընթացիկ կերպով կզրկվեն Կայքից օգտվելու իրավունքից: Դուք ընդունում եք, որ օգտվելով Կայքից և Ծառայություններից, Դուք կարող եք հանդիպել Քոնթենթի, որը վիրավորական է, անպատշաճ, ոչ ճշգրիտ, մոլորեցնող կամ վիճելի, արատավորող, ստորացնող, և Դուք սույնով հրաժարվում եք YOYO.am-ի դեմ այդ ամենի հետ կապված բոլոր իրավունքներից և արդարության իրավունքից բխող պաշտպանության միջոցներից: Դուք ընդունում և համաձայնում եք, որ պետք է գնահատեք և կրեք որևէ Քոնթենթի օգտագործման հետ կապված ռիսկերը, և որ Դուք չեք կարող հիմնվել այդ Քոնթենթի վրա, և որ ոչ մի դեպքում Crossroad-ը պատասխանատու չի լինի ցուցակված, էլ.փոստով ուղարկված կամ Ծառայությունների միջոցով այլ կերպ մատչելի դարձված Քոնթենթն օգտագործելու հետևանքով պատճառված վնասների և կորուստների համար: Այնուհետև, Կայքն ու Կայքի միջոցով մատչելի Քոնթենթը կարող են պարունակել հղումներ (link) երրորդ անձանց կայքերին («Երրորդ Անձի Կայք»), որոնք որևէ կերպ չեն վերաբերում YOYO.am-ին: Եթե Դուք հղում եք կատարում Երրորդ Անձի Կայքին, Ձեզ վրա կարող են տարածվել Երրորդ անձի Կայքի պայմաններն ու կանոնները և այլ քաղաքականություններ: YOYO.am-ը որևէ պարտավորություն չի կրում Երրորդ Անձանց Կայքերում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և հավաստիության վերաբերյալ, և Ձեր կողմից հղումը ցանկացած այլ կայքերին ամբողջությամբ Ձեր պատասխանատվության տակ է:

Բ.  Օգտվելով կայքից և ծառայություններից Դուք ընդունում որ, որ մենք չենք կարող երաշխավորել Ձեր կողմից տեղադրված որևէ Քոնթենթի   գաղտնիությունը: Դուք պահպանում եք Ձեր Քոնթենթի նկատմամբ սեփականության իրավունքը, սակայն Ձեր Քոնթենթը տեղադրելով մեր կայքում Դուք մեզ եք տրամադրում՝ անհետկանչելի, չվերացվող, մշտական, համաշխարհային, ոչ բացառիկ, առանց ռոյալթիների, ենթալիցենզավորվող, փոխանցելի արտոնագիր օգտագործել, վերարտադրել, բաշխել, ստեղծել ածանցյալ աշխատանքներ, ցուցադրել և ներկայացնել Քոնթենթը Կայքում և YOYO.am-ի (և վերջինիս իրավահաջորդների) բիզնեսում, ներառյալ և չսահմանափակվելով Կայքն ու դրա Քոնթենթը (և դրանից ածանցյալ ստեղծագործությունները) լրիվ կամ մասնակիորեն ներկայումս կամ հետագայում հայտնի որևէ մեդիա ֆորմատով և մեդիա ալիքի միջոցով առաջմղելու և վերաբաշխելու նպատակով: Այս իրավունքներն անհրաժեշտ են YOYO.am-ին Ձեր Քոնթենթը պահպանելու և ցուցադրելու համար: Այնուհետև, Ծառայությունների հրապարակային մասերում Ձեր կողմից Քոնթենթ տեղադրելով՝ Դուք համաձայնում և սույնով YOYO.am-ին եք ընձեռում բոլոր իրավունքները, որոնք անհրաժեշտ են Ծառայությունների կամ Կայքի Քոնթենթի հետագա բոլոր միավորումները, ցուցադրումը, պատճենումը, կրկնօրինակումը, վերարտադրումը կամ շահագործումը որևէ նպատակով արգելելու կամ թույլատրելու համար: Դուք նաև սույնով Կայքի յուրաքանչյուր օգտագտատերին տրամադրում եք ոչ բացառիկ արտոնագիր Կայքի միջոցով Ձեր Քոնթենթին մատչում ընձեռելու համար: Ձեր կողմից յուրաքանչյուր օգտագործողին տրամադրված արտոնագիը դադարում է, երբ Դուք Կայքից ջնջում կամ հանում եք Քոնթենթը:

Գ.  YOYO.am-ը չի հաստատում որևէ Քոնթենթ կամ այդ Քոնթենթում արտահայտված որևէ կարծիք, հայտարարություն, երաշխավորություն կամ խորհուրդ,և YOYO.am-ը բացահայտորեն հրաժարվում է այդ Քոնթենթի հետ կապված որևէ պատասխանատվությունից: YOYO.am-ը թույլ չի տալիս հեղինակային իրավունքները խախտող գործողություններ և Կայքի մտավոր սեփականության իրավունքների խախտում, և YOYO.am-ը կարող է իր բացառիկ հայեցողությամբ հանել ցանկացած խախտող Քոնթենթ, եթե պատշաճ կերպով տեղեկացվել է այն մասին, որ այդ Քոնթենթը խախտում է այլոց մտավոր սեփականության իրավունքները: Մենք իրավունք ունենք հանել ցանկացած Քոնթենթ առանց նախապես տեղեկացնելու:

Դ.  YOYO.am-ը իրավունք ունի դադարեցնել ցանկացած օգտագործողի մուտքը Կայք, եթե անձը ճանաչվում է կրկնակի խախտում թույլ տված օգտագործող: Կրկնակի խախտում թույլ տված օգտագործող է համարվում երկուսից ավելի անգամ խախտող գործունեության վերաբերյան ծանուցված օգտատերը: YOYO.am-ը իրավունք ունի որոշելու արդյոք որևէ Քոնթենթ պատշաճ է և համապատասխանում է սույն Պայմաններին՝ հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության իրավունքներից տարբերվող այլ խախտումների դեպքում, ինչպիսիք են ներառյալ, բայց չսահմանափակվելով պոռնոգրաֆիկ, անվայելուչ, նվաստացնող, արատավորող կամ չափազանց երկար Քոնթենթները: YOYO.am-ը-ը կարող է հանել նման Քոնթենթը առանց նախապես զգուշացնելու և/կամ ցանկացած ժամանակ դադարեցնել օգտագործողի մուտքը դեպի կայք:

Ե.  Դուք կարող եք վերբեռնել վիդեոներ Ձեր հրապարակման, գովազդի կամ այն օգտագործոել մյուս օգտագործողների հետ հաղորդակցման մեջ: Ձեր վիդեոները վերբեռնելով՝ Դուք անհետկանչելիորեն համաձայնում եք Ձեր վիդեոները Ծառայությունների համար օգտագործելուն և երաշխավորում ու հավաստիացնում եք, որ ունեք բոլոր իրավունքները, տիտղոսներն ու շահագրգռված եք վիդեոները վերբեռնելու և Ծառայությունների մատուցման հետ կապված օգտագործելու համար: Այս ծառայության համաձայն՝ երրորդ անձի, ծրագիր կամ ծառայություն օգտագործելով, YOYO.am-ը կարող է իր հայեցողությամբ վերբեռնել Ձեր վիդեոն՝ www.YouTube.com կայքում, կամ երրորդ անձ համարվող այլ ծառայություններ տրամադրողի միջոցով և ներդնել վիդեոն Ձեր գովազդի կազմում:

Զ. YOYO.am-ի սերվերների վրա մենք Ձեզ կհատկացնենք Քոնթենթ պահպանելու գոտի: Այն կարող է տարբերվոել կախված Ձեր օգտագործողի արտոնություններից: Դուք նաև կարող եք ձեռք բերել լրացուցիչ պահպանության գոտի՝ որպես լրացուցիչ Ծառայությունների մաս: Օգտվելով կայքից և ծառայություններից Դուք համաձայնում եք, որ Ձեզ հատկացված պահպանության քվոտան գերազանցելու դեպքում, մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր Քոնթենթի պոտենցիալ կորստի համար: Եթե Դուք օգտագործեք կամ փորձեք օգտագործել Ձեզ հատկացված պահպանության գոտին այլ կերպ, որոնք չկան նշված Պայմաններում, ներառյալ բայց չսահմանափակվելով փոփոխություններով, կոտրելով, ձևափոխելով կամ այլ կերպ վնասելով Ծառայության անվտանգությունը կամ ֆունկցիոնալությունը, Ձեր հաշիվը կփակվի, և Դուք ենթակա կլինեք վնասների հատուցման կամ այլ տույժերի, ներառյալ քրեական հետապնդում, եթե դա կիրառելի է:

YOYO.am կարող է հանել Ձեր հաշիվն ու դադարեցնել արտոնագիրը, եթե ունի հիմքեր ենթադրելու, որ Ձեր օգտագործումն անօրինական է և/կամ հակասում է սույն Պայմաններին: Յուրաքանչյուր օգտագործող համաձայնում է YOYO.am-ին զերծ պահել բոլոր վնասներից:

ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Օգտվելով կայքից և ծառայություններից Դուք ընդունում և համաձայնում եք չտեղադրել Քոնթենթ, որը խախտում է օրևէ օրենք կամ/և այլոց հեղինակային իրավունքները, և/կամ սույն Պայմանները: Դուք  նաև համաձայնում եք անհարկի չմիջամտել այլ օգտագործողներին առանց նրանց համաձայնության, հավաքել անդամների անձնական տեղեկատվությունը առևտրային կամ անօրինական նպատակներով, վնասել Կայքը կամ սերվերները, արտահանել Քոնթենթն այլ կայքեր և երրորդ անձանց  առանց YOYO.am-ի բացահայտ թույլտվության: Դուք նաև պատասխանատու եք Կայքում Ձեր կողմից տեղադրված Քոնթենթը ճշմարտացիության համար: Դուք համաձայնում եք չհրապարակել, էլ.փոստով չտարածել կամ որևէ այլ կերպ մատչելի չդարձնել որևէ Քոնթենթ, որը՝

  • Խախտում է որևէ իրավական ակտը
  • Պաշտպանված է հեղինակային իրավունքներով, առևտրային գաղտնիք է կամ ապրանքանիշ կամ ենթակա է երրորդ անձանց գույքային իրավունքների, քանի դեռ Դուք չեք այդ իրավունքների կրողը կամ ունեք թույլտվություն կամ արտոնագիր դրանց օրինական սեփականատարերերից Քոնթենթը տեղադրելու և YOYO.am-ին բոլոր լիցենզավորվող իրավունքները փոխանցելու համար
  • Վիրավորական բնույթի է, անօրինական, սպառնացող, անհանգստացնող, անվայելուչ, պոռնոգրաֆիկ, նվաստացնող, այլոց անձնական անձեռնմխելիությունը խախտող է կամ որևէ կերպ վնասում է անչափահասներին
  • Վիրավորում կամ վախեցնում է կրոնի, սեռի, սեքսուալ կողմնորոշման, ռասսայի, ազգության, տարիքի կամ հաշմանդամության հիման վրա
  • Ներառում է զինամթերք և հրազեն
  • Ներառում է տեսահենային (pirated) ծրագիր, վիդեոներ կամ այլ տարրեր, որոնք այլ կերպ վնասում են մտավոր սեփականությամբ պաշտպանված աշխատանքներին
  • Ներառում է անօրինական դեղամիջոցներ կամ սահմանափակված շրջանառությամբ  Քոնթենթ
  • Ներառում է ծառայությունների և տարրերի վաճառք կամ փոխանցում, որոնք պահանջում են երրորդ անձի արտոնագիր, այն դեպքում, երբ արտոնագիրն առկա չէ
  • Խախտում է Բնակելի Տարածքի Արդարության Ակտը (Fair Housing Act) որևէ ծանուցման կամ հայտարարության մեջ, կապված ցանկացած բնակելի տարածքի վաճառքի կամ վարձակալության հետ՝ խտրականություն դնելով կախված և նախապտվություն սահմանելով՝ հիմնված է ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սեռի, ազգային ծագման, տարիքի կամհաշմանդամության վրա (կամ խախտում է որևիցե պետական կամ տեղական օրենք, որն արգելում է խտրականություն այս կամ այլ առանձնահատկությունների հիման վրա)
  • Խախտում է դաշնային, պետական կամ տեղական հավասար աշխատանքային հնարավորությունների օրենսդրությունը, ներառյալ բայց չսահմանափակվելով որևէ աշխատանքի հայտարարության մեջ այնպիսի հղում կամ նախապտվություն սահմանելով, որը հիմնված է ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սեռի, ազգային ծագման, տարիքի կամ հաշմանդամության վրա
  • Ինչ վերաբերվում է գործատուների, որոնց աշխատակազմը ներառում է չորս կամ ավել աշխատակից, որը խախտում է խտրականության դեմ Ներգաղթի և Ազգություններ Դրույթը, այդ թվում ՝պահանջելով ԱՄՆ քաղաքացիություն կամ օրինական մշտական ​​բնակություն (Green Card կարգավիճակ) որպես աշխատանքի պայման, եթե այլ բան չի պահանջում, որպեսզի վերջինս համապատասխանի օրենքին, կարգավորումներին, կարգադրությանը կամ դաշնային, նահանգային կամ տեղական ինքնակառավարման պայմանագրին:
  • Անհատականացնում է որևէ անձի կամ կազմակերպության, ներառյալ, բայց չսահմանափակվելով YOYO.am-ի աշխատակցի կամ կեղծ հաստատում է կամ այլ կերպ անհիմն ներկայացնում է Ձեր կապը որևէ անձի կամ կազմակերպության հետ
  • Ներկայացնում է որևէ այլ անձի անձնական կամ անհատականացնող տվյալներ առանց այդ անձի բացահայտ համաձայնության
  • Կեղծ է, սուտ, մոլորեցնող կամ ոչ ճշգրիտ կամ պարունակում է չափազանց շահավետ և իրականությանը չհամապատասխանող առաջարկ (“bait and switch”)
  • Խախտում է որևէ կողմի արտոնագիր, ապրանքային նշան, առևտրային գաղտնիք, մտավոր սեփականության կամ այլ գույքային իրավունք կամ Քոնթենթ, որը Դուք իրավունք չունեք մատչելի դարձնել օրենքի, պայմանագրի կամ ֆիդուցիար հարաբերության ուժով
  • Հանդիսանում է կամ պարունակում փոխկապակցված մարքեթինգ, link referral code, աղտոտող նամակ (junk mail), սփամ, շղթայական նամակներ, բուրգային սխեմաներ կամ չպահանջված առևտրային գովազդ
  • Հանդիսանում է կամ պարունակում գովազդի կամ միջնորդության որևէ ձև, եթե (1) տեղադրվել է Կայքի այնպիսի գոտիներում կամ դասակարգերում, որոնք նախատեսված չեն նման նպատակների համար, կամ (2) էլ.փոստով ուղարկվել է YOYO.am-ի օգտագործողներին, ովքեր խնդրել են իրենց հետ չկապվել այլ ծառայությունների, ապրանքների կամ առևտրային շահերի վերաբերյալ
  • Ներառում է հղում Երրորդ Անձանց Կայքերի առևտրային ծառայություններին, բացառությամբ՝ Crossroad-ի կողմից հատուկ թույլատրված դեպքերի
  • Գովազդում է որևէ անօրինական ծառայություն կամ որևէ գույքի վաճառք, որը խստացված կամ արգելված է կիրառելի օրենսդրությամբ, ներառյալ, բայց չսահմանափակվելով գույքի այն տեսակները, որոնց վաճառքն արգելված կամ հատուկ կարգավորված է Կալիֆորնիայի իրավունքով
  • Ներառում է ծրագրային վիրուսներ կամ որևէ այլ համակարգչային կոդ, ֆայլեր կամ ծրագրեր, որոնք նախատեսված են որևէ համակարգչային ծրագրի, սարքի կամ հեռահաղորդակցության սարքավորման գործունեությանը միջամտելու, ոչնչացնելու կամ գործունեությունը սահմանափակելու համար
  • Խարխլում է երկխոսության նորմալ ընթացքը՝ Ծառայություններ, չափազանց մեծ թվով հաղորդագրություններ ուղղորդելով (հոսքային հարձակում) կամ այլ կերպ բացասական ազդեցություն է գործում Ծառայություններից օգտվելու օգտագործողների ունակության վրա
  • Ընդգրկում է մոլորեցնող էլ.փոստի հասցեներ կամ կեղծված վերնագրեր կամ այլ կերպ նենգափոխված նույնականացնող տվյալներ Ծառայությունների միջոցով փոխանցվող Քոնթենթի ծագման վայրը քողարկելու նպատակով
  • Ծառայությունների միջոցով փոխանցվող Քոնթենթը տեղային չէ կամ այլ կերպ վերաբերելի չէ
  • Նույն կամ նման Քոնթենթի կրկնությունն են կամ այլ կերպ ազդում են Crossroad-ի ենթակառուցվածքի վրա՝ ոչ խելամիտ կամ անհամաչափ մեծ բեռ դնելով
  • Հանդիսանում է միևնույն տարրը կամ ծառայությունը մեկից ավելի դասակարգված կատեգորիայում կամ ֆորումում կամ մեկից ավելի մետրոպոլիտենային տարածքում (metropolitan area)

Ի հավելումն դրան, Դուք նաև համաձայնում եք՝

  • Չկապվել որևէ մեկի հետ, ով խնդրել է իր հետ կապ չհաստատել կամ հաստատել չպահանջված կապ որևէ մեկի հետ որևէ առևտրային նպատակով, հետապնդել կամ այլ կերպ անհանգստացնել որևէ մեկին
  • Չկատարել որևէ ստորացնող կամ նվաստացնող մեկնաբանություն կամ հրապարակում որևէ մեկի դեմ
  • Այլ օգտագործողների վերաբերյալ չհավաքել անհատական տվյալներ առևտրային կամ ոչ օրինական նպատակներով
  • Չօգտագործել ավտոմատացված միջոցներ, ներառյալ՝ «սարդեր», ռոբոտներ, «սողացող»  ծրագրեր (crawlers), տվյալների վերհանման գործիքներ կամ դրանց նմանակներ Ծառայություններից տեղեկատվություն ներբեռնելու համար, բացառությամբ՝ ինտերնետային փնտրող ծրագրերի (օրինակ, Google) և ոչ առևտրային հանրային արխիվների (օրինակ, archive.org) առանց Crossroad-ի նախնական գրավոր համաձայնության
  • Չփորձել ստանալ YOYO.am-ի համակարգչային համակարգի չարտոնված մուտք կամ ներգրավվել ցանկացած գործունեության մեջ, որը խարխլում կամ ոչնչացնում է Ծառայությունների կամ Կայքի որակը կամ միջամտում է դրանց աշխատանքին կամ խաթարում դրանց ֆունկցիոնալությունը
  • Չօգտագործել որևէ ավոտմատացված սարք կամ համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս YOYO.am-ում տեղադրել որևէ հրապարակում առանց դրա հեղինակի կողմից յուրաքանչյուր հրապարակումը ձեռքով մուտքագրելու (ավտոմատ հրապարակող  միջոց), ներառյալ, բայց չսահմանափակվելով այդ ավտոմատ հրապարակող միջոցների օգտագործումը զանգվածային հրապարակումներ կատարելու կամ հրապարակումները կանոնավոր պարբերականությամբ կատարելու կամ
  • որևէ ձևի ավտոմատ սարքի կամ համակարգչային ծրագրի («նշող գործիք»- flagging tool) կիրառությունը, որը հնարավորություն է ընձեռում օգտագործել YOYO.am-ի «նշումների համակարգը» կամ այլ համայնքային կառավարման համակարգը առանց յուրաքանչյուր նշումը հեղինակի կողմից ձեռքով  մուտքագրելու («ավտոմատ նշումների համակարգ») կամ օգտագործի նշումների գործիքներ մրցակիցների հրապարակումները վերացնելու կամ այլ հրապարակումներ վերացնելու՝առանց բարեխղճորեն հավատալու, որ դրանք խախտում են սույն Պայմանները
  • Չվճարել Ձեր կողմից ձեռք բերված գույքի կամ ծառայությունների դիմաց, բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողն էականորեն փոփոխել է գույքի և/կամ ծառայությունների նկարագրությունը Ձեր առաջարկը կատարելուց հետո, առկա է միանշանակ տպագրական սխալ կամ Դուք չեք կարող նույնականացնել վաճառողի անձը
  • Չառաքել Ձեզնից գնված գույքը և/կամ Ձեր մատուցած ծառայությունները, քանի դեռ գնորդը չի համապատասխանում ներկայացված պայմաններին կամ Դուք չեք կարողանում նույնականացնել գնորդի անձը
  • Չխորամանկել կամ նենգափոխել YOYO.am-ի վճարների կառուցվածքը, վճարման գործընթացը կամ Crossroad-ին վճարման ենթակա գումարները
  • Չհրապարակել կեղծ, ոչ ճշգրիտ, մոլորեցնող, նվաստացուցիչ Քոնթենթ (ներառյալ անձնական տվյալներ)
  • Չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է խարխլել հետադարձ կապը (feedback) կամ գնահատման համակարգերը (ինչպիսիք են ցուցադրումը, Կայք ներմուծել կամ այնտեղից դուրս բերել հետադարձ կապի տվյալները կամ դրանք YOYO.am-ի նպատակների հետ չկապված ձևով օգտագործելը)
  • Չփոխանցել Ձեր YOYO.am հաշիվը (ներառյալ հետադարձ կապի տվյալները) և օգտագործողի անհատականացումը երրորդ անձի առանց YOYO.am-ի թույլտվության
  • Չպատճենահանել, չփոփոխել կամ բաշխել իրավունքներ կամ Կայքի Քոնթենթ, ծառայություններ կամ գործիքներ կամ YOYO.am-ի հեղինակային իրավունքները կամ ապրանքային նշանները կամ
  • Վերցնել օգտագործողի մասին տեղեկատվություն, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեները, առանց նրանց համաձայնությունը ստանալու:

Դուք նաև համաձայնում եք, որ Ձեր տեղեկատվությունը, Քոնթենթն ու մեր Ծառայությունների միջոցով իրականացվող Ձեր գործողությունները՝

  • Չեն լինի կեղծ, ոչ ճշգրիտ կամ մոլորեցնող
  • Չեն լինի խարդախ բնույթի կամ ներառեն կեղծված կամ հափշտակված գույք
  • Որևէ կերպ կապված չեն լինի մոլախաղերի կամ շահումով խաղերի հետ կապված գործողությունների հետ, ներառյալ, բայց չսահմանափակվելով խաղադրույք կատարողների վճարումներն ու դրանց ստացումը, խաղային պարտքերն ու շահումները, անկախ մոլախաղի գտնվելու վայրից կամ դրա բնույթից (ներառյալ օնլայն և օֆլայն խաղատներըը, սպորտային խաղադրույքներն ու գրասենյակային սպորտային տոտալիզատորները)
  • Չեն խախտի որևէ կողմի հեղինակային իրավունքները, արտոնգրերը, ապրանքային նշանները, առևտրային գաղտնիքը կամ այլ գույքային իրավունքները կամ հանրային կամ մասնավոր կյանքի գաղտնիքները
  • Չեն խախտի որևէ օրենք, պայմանագիր կամ կանոնակարգ (ներառյալ, բայց չսահմանափակվելով ֆինանսական Ծառայությունները, սպառողների իրավունքների պաշտպանությունը, անբարեխիղճ մրցակցությունը, խտրականության դեմ պայքարը կամ կեղծ գովազդը կարգավորող իրավական ակտերը)
  • Չեն լինի նվաստացնող, առևտրայնորեն նվաստացնող (trade libelous), անօրինականորեն սպառնացող կամ անօրինականորեն հետապնդող
  • Չեն լինի անպարկեշտ կամ ներառեն մանկական պոռնոգրաֆիկ նյութեր
  • Չեն նախատեսի որևէ վիրուս, տրոյական ձիեր, որդեր, ժամկետային ռումբեր, cancelbot տիպի սպամ  կամ համակարգչային ծրագրավորման այլ ընթացակարգեր, որոնք կարող են վնասել, վնասակար միջամտություն ունենալ, գաղտնի խոչընդոտել կամ մերժել ցանկացած համակարգ, տեղեկատվություն կամ անհատական տվյալներ
  • Չեն առաջացնի YOYO.am-ի համար պատասխանատվություն և/կամ չեն հանգեցնի YOYO.am-ի Ծառայությունների լրիվ կամ մասնակի կորստի:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

YOYO.am Կայքի ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում է Գաղտնիության Կանոններ: Կայքն ու Ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք մեր կողմից Գաղտնիության Կանոններին համապատասխան գործելուն: Դուք երաշխավորում եք, որ Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը ամբողջությամբ ճշգրիտ է և որ Դուք համաձայն եք ՀԱԿԱ-ՍՊԱՄԻ, ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ Կանոնների հետ:

ՀԱԿԱ-ՍՊԱՄԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Օգտվելով կայքից Դուք ընդունում և համաձայնում եք, որ կայքի օգտագործողներին հեռահաղորդակցության համակարգով չպահանջված գովազդ և այլ չպահանջված հաղորդագրություններ ուղարկելը բացահայտորեն արգելվում է: Դուք նաև ընդունում և համաձայնում եք, որ մենք կարող ենք մշտապես հսկել Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումըտարբեր միջոցներով սփամերի կամ համակարգչային խարդախություններին (scams) նմանվող վարքագիծը նշելով՝ օգտագործողների շփումներում կամ մեր ցանցում տեղադրված Քոնթենթի միջոցով:

ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Crossroad-ի ծառայություններ առաջարկողները («Մատակարարները») և Crossroad-ի ծառայություններ ձեռքբերողները («Հաճախորդները») կիսում են Crossroad-ի ծառայությունները հետաքրքիր, շահավետ և խոչընդոտներից զերծ պահելու պատասխանատվությունը: Մենք հետևողականորեն խրախուսում ենք Հաճախորդներին աշխատել Մատակարարների հետ մինչև ծառայության ձեռքբերման հետ կապված պահանջ նախաձեռնելը: Հաճախորդներն ու Մատակարարները համաձայնում են հետևել Crossroad-ի՝ պահանջների հետ կապված Օգտագործողների պաշտպանության կանոններին: Crossroad-ի Օգտագործողների Պաշտպանությունը տարածվում է միայն Crossroad-ի Օգտագործողների Պաշտպանության Կանոններին՝ համաձայն ներկայացված պահանջների վրա: Մենք կարող ենք կասեցնել ցանկացած օգտագործողի հաշիվն առանց ծանուցման, եթե կասկածենք  ծրագրի նորմալ օգտագործման և միջամտության չարաշահում և միջամտություն:

Մենք պահանջում ենք Մատակարարներին համապատասխանել վեճերի լուծման մեր ընթացակարգին: Մատակարարներն ու Հաճախորդները թույլատրում են մեզ մեր բացառիկ հայեցողությամբ կայացնել վերջնական որոշում ցանկացած պահանջով, որը Մատակարարը և Հաճախորդը ներկայացնում են համաձայն Crossroad-ի Օգտագործողների Պաշտպանության Կանոնների: Եթե մենք վեճը լուծենք Մատակարարի օգտին, մենք կփոխհատուցենք Հաճախորդին ծառայության միավորի ամբողջ արժեքի չափով (բոլոր կիրառելի հարկերը և ծառայության հետ կապված վճարները) և կպահանջենք Մատակարարին մեզ հատուցել Հաճախորդին վճարման ենթակա գումարը: Առանց վերոհիշյալի սահմանափակման Մատակարարները կարող են Crossroad-ին չվճարել Crossroad-ի պահանջի գումարը, եթե տրամադրեն Crossroad-ի Օգտագործողների Պաշտպանության Կանոններում նշված փաստաթղթերը (օրինակ, առաքման հաստատումը կամ ապացույց այն մասին, որ ծառայության միավորն առաքվել է ինչպես նկարագրված էր): Եթե մենք որևէ վեճ լուծենք Հաճախորդին, մենք կարող ենք մեր հայեցողությամբ միջոցներ ձեռնարկել Մատակարարի վարկանիշն իջեցնելու ուղղությամբ:

Ավելին՝

  • Մատակարարները պետք է նախապես ընտրված  փոխհատուցման համակարգի միջոցով իրենց ծառայությունները վաճառեն Crossroad-ում:
  • Այսպիսով Մատակարարները թուլատրում են մեզ միջոցներ ստանալ իրենց PayPal հաշվից  կամ այլ հաշիվներից՝ Հաճախորդի վճարելիք գումարի չափով: Մատակարարները կարող են փոխել իրենք փոխհատուցման համակարգը՝ կապվելով Crossroad-ի հետ: Սակայն, մենք իրավունք ենք վերապահում շարունակել օգտագործել Մատակարարի PayPal հաշիվը և այլ հաշիվներ Crossroad-ի Օգտագործողների Պաշտպանության կանոններից բխող դեպքերի համար, փոփոխությունից առաջ տեղի ունեցած Crossroad-ի միջոցով իրականացված գործարքների դեպքերում:
  • Եթե PayPal հաշվում չկան բավարար միջողներ կամ Մատակարարը աշխատում է այլ վճարման համակարգի հետ, մենք կպահանջենք այլ փոխհատուցման մեթոդ:
  • Մատակարարները թուլատրում են մեզ իրենց կողմից նախապես ընտրված վճարման համակարգից ստանալ /քաշել/ Գնորդի կողմից վճարելիք գումարը:

Փոխհատուցման համակարգի փոփոխությունը չի ազդի Crossroad-ի կողմից այլ նպատակներով նախապես սահմանված վճարման համակարգի օգտագործման վրա (օրինակ՝ Crossroad-ից օգտվելու համար վճարերը իրականացնելու վրա): Եթե Մատակարարը չտրամադրի Crossroad-ին վավերական (գործող) վճարման համակարգ, մենք կարող ենք ստանալ վճարվելիք գումարը այլ հավաքագրման մեխանիզմներով, այդ թվում՝ հավաքագրման գործակալություններին դիմելով: Մենք նաև կարող ենք կասեցնել կամ սահմանափակել մեր կայքում Մատակարարի՝ վաճառք կատարելու հնարավորությունը մինչև վճարում կատարելը:

ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

Ա. Հավաքագրված տեղեկատվության տեսակը: Երբ Դուք այցելում եք Կայք, մենք կարող ենք հավաքագրել որոշակի ոչ անձնական տեղեկատվություն, օրինակ՝ Ձեր Համացանցային հաղորդակարգը (IP), օպերացիոն համակարգը, բրաուզերի տեսակը և Ինտերնետ ծառայության մատակարարը: Այս տեսակի տեղեկատվությունը չի բացահայտում Ձեր անձը: Երբ Դուք գրանցվում եք կայքում, մենք նույնպես կարող ենք գրանցել այնպիսի անձնական տեղեկություններ, ինչպիսին են Ձեր անունը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, Ձեր բնակության երկիրը և փոստային ինդեքսը («Գրանցման տեղեկատվություն»): Դուք նույնպես կարող եք մեզ տրամադրել Ձեր հեռախոսի կամ ֆաքսի համարները, սեռը, տարիքը և աշխատավայրը, եթե ցանկանում եք գրանցվել Crossroad-ում: Մենք նույնպես կարող ենք գրանցել մեր օգտագործողների կողմից տրամադրած լրացուցիչ տեղեկատվություն, օրինակ՝  նոր կամ ջնջված փոստինգներ, նոր կամ ջնջված մեկնաբանություններ, հիմնաբառերով որոնումներ, scam հաշվետվություններ և նոր կոնտակտներ վաճառողների մասին: Մենք գնումների համար օգտագործում ենք երրորդ կողմ հանդիսացող քրեդիտ քարտային վճարում իրականացնող կազմակերպություն և այլ՝ երրորդ կողմ հանդիսացող կազմակերպություններ կայքի թրաֆիկը, որը կարող է որոշ դեպքերում, պահպանել Ձեր մասին տեղեկատվությունը (տես C բաժինը ստորև): Օգտագործելով այս Կայքը կամ Ծառայությունները՝ Դուք համաձայնում եք Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվության հավաքման, կուտակման և օգտագործման հետ մեր կողմից տրամադրված ցանկացած Ծառայությունների կողմից, ինչպես նաև համաձայում եք, որ մենք կարող ենք հավաքել Ձեր կողմից Crossroad-ին նախկինում տրամադրած տեղեկությունների բոլոր հնարավոր փոփոխությունները և թարմացումները: Եթե դուք օգտագործում եք Կայքը Հայաստանի Հանրապետության տարածքում, Դուք համաձայն եք և տալիս եք Ձեր թուլատվությունը՝ հավաքագրել և օգտագործել Ձեր Crossroad-ում  մուտքագրած տվյալները Հայաստանի Հանրապետության “Անձնական Ինֆորմացիայի Մասին” օրենքի դրույթների համաձայն:

Բ. Քուքիներ: Մենք կարող ենք օգտագործել  քուքիներ մեր հաճախորդների օգտագործման տևողականությունը կառավարելու և նախընտրությունները, հետևման տեղեկություններն (tracking information) ու լեզուների ընտրությունը պահպանելու համար: Քուքիները ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ ներբեռնած և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլեր են: Քուքիի կողմից հավաքվող տեղեկատվության տեսակները ներառում են Ձեր այցերի տարին և ժամկետը, Ձեր օգտագործման պատմությունը (browsing history), Ձեր նախընտրություններն ու Ձեր օգտագործողի անունը (username): Քուքիները ստեղծված են Կայքի որոշ հատկություններից Ձեր օգտվելը հեշտացնելու համար և հիմնված են Ձեր օգտագործման նախապատմության վրա: Որոշ դեպքերում մեր երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ տրամադրողները կարող են օգտագործել Կայքի քուքիները: Մենք չենք կարող կարգավորել և մուտք գործել երրորդ անձ ծառայություններ մատուցողների օգտագործած քուքիներին: Սույն Կանոնները տարածվում է միայն Crossroad-ի կողմից օգտագործվող Քուքիների և ոչ թե երրորդ անձանց կողմից օգտագործվող քուքիների վրա: Դուք հնարավորություն ունեք կամ ընդունել կամ հրաժարվել Ձեր համակարգչի վրա քուքիներն ընդունելուց, անկախ այն բանից՝ Դուք օգտագործում եք Crossroad-ը, թե՝ ոչ: Մասնավորապես, Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերը քուքիներ չընդունելու նպատակով: Այդուհանդերձ, քուքիների օգտագործումը մերժելով՝ Դուք կարող եք սահմանափակել Ձեր մուտքը դեպի Կայքի որոշ հնարավորություններ:

Գ. Երրորդ կողմեր: Մենք օգտվում ենք երրորդ կոմղ հանդիսացող ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ծառայություններից Ձեր գնումները իրականացնելու և մեր օգտագործողների հետաքրքրություններին հետևելու նպատակով: Ավելին, Կայքը երբեմն կարող է հղումներ պարունակել երրորդ կողմ կայքերից: Եթե Դուք սեղմում եք երրորդ կողմ հանդիսացող կայքի հղումը, Դուք լքում եք Կայքը: Մենք պատասխանատու չենք Ձեր կողմից երրորդ կողմերի ծառայություններից օգտվելիս կամ կայքեր այցելելիս Ձեր անձնական տեղեկատվության անվտանգության կամ պարունակվող նյութերի համար: Այդ երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ տրամադրողները և կայքերը կարող են ունենալ Ձեր անձնական տեղեկատվության պահառությունն ու պահպանումը կառավարելու իրենց սեփական անվտանգության քաղաքականություն, որոնք կարող են տարածվել Ձեզ վրա: Նրանք կարող են հավաքագրել հետևյալ տեղեկատվությունը՝ Ձեր Համացանցային հաղորդակարգը (IP), բրաուզերի կամ օպերացիոն համակարգի տվյալները: Այս Պայմանները չեն ղեկավարում այդ երրորդ կողմ հանդիսացող ծառայություններին և կայքերին տրամադրված, պահառված կամ նրանց կողմից օգտագործված անձնական տեղեկատվությանը: Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի Դուք, որպես երրորդ կողմ հանդիսացող, կայք մուտք գործելիս ծանոթանաք Ձեր անձնական տեղեկատվությունը պաշտպանելուն վերաբերվող այդ կայքի անվտանգության քաղաքականությանը: Մենք օգտվում ենք երրորդ կողմ հանդիսացող գովազդային կազմակերպություններից Կայքում գովազդներ տեղադրելու նպատակով: Այդ կազմակերպությունները կարող են օգտագործել Ձեր Կայք կամ երրորդ կողմ հանդիսացող կայքեր կատարած այցերի մասին տեղեկատվությունը (բացառությամբ՝ Ձեր անունը, հասցեն, էլկտրոնային փոստը կամ հեռախոսի համարը), որպեսզի Ձեզ գովազդեն այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք կարող են Ձեզ հետաքրքրել: Կայքում Google-ը, որպես երրորդ կողմ հանդիսացող վաճառող, քուքիներ է օգտագործում գովազդներ տրամադրելու նպատակով: Google-ի կողմից DoubleClick DART քուքիի օգտագործումը թույլ է տալիս Կայքի օգտագործողներին գովազդ տրամադրել՝ հիմնվելով Կայք և երրորդ կողմ հանդիսացող կայքեր նրանց կատարած այցերի վրա: DART քուքիների մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք  http://www.doubleclick.com/privacy/faq.aspx: Դուք կարող եք չեղարկել Google-ի կողմից DART քուքի գործառույթի կիրառումը այցելելով Google-ի Գովազդների և Նյութերի Ցանցերի Անվտանգության Քաղաքականության էջ http://www.google.com/privacy_ads.html: Դուք կարող եք չեղարկել բոլոր NAI անդամ գովազդային ցանցերից գովազդները այցելելով http://www.networkadvertising.org/: Կայքում գովազդ տեղադրելով՝ Դուք հաստատում եք՝ Նյութը հանրության համար ընդունելի է ցանկացած երրորդ կողմի համար և այդ կարող է հայտնվել որոնող համակարգերում (օրինակ՝ Yahoo!, MSN, Google, Altavista և այլն) և այդ որոնող համակարգերի քեշ-հիշողության մեջ, RSS-ներում (կայքի մասին հակիրճ տեղեկություն) և երրորդ կողմ հանդիսացող կայքերի համաձայն քո-բրենդինգ համաձայնագրերի, և որ դա յուրաքանչյուր որոնող համակարգի, երրորդ կողմ հանդիսացող կայքերի կամ RSS-ի բացառիկ պատասխանատվությունն է հեռացնել այդ Նյութերը իրենց ինդեքսից և քեշ-հիշողությունից: Դուք համաձայնում եք, որ Crossroad-ը պատասխանատու չէ որոնման արդյունքներում կամ ցանկացած երրորդ կողմ հանդիսացող կայքերում Crossroad-ից գրառումները պարունակող նյութերի համար:

Դ. Ինչպես է օգտագործվում Ձեր տեղեկատվությունը: Մենք կարող ենք օգտագործել Ձեր կողմից տրամադրած տեղեկատվությունը՝ հետևելով օգտագործողի ակտիվությանը, օրինակ՝ հիմնաբառերով որոնումնորի կամ նոր փոսթինգների միջոցով, որպեսզի ավելի արդյունավետ կառավարենք Կայքի թրաֆիկը՝ ապահովելով ավելի բարձրորակ բաժանորդների սպասարկում, ստեղծենք և ղեկավարենք օգտագործողների հաշիվները, աջակցենք Ձեզ տեխնիկական բարդությունների դեպքում: Մենք նաև կարող ենք տրամադրել երրորդ կողմին որոշակի տեղեկատվություն, օրինակ՝ Ձեր բրաուզերի կամ օպերացիոն համակարգերի հնարավորությունները, որոնք մենք ստացել ենք երրորդ կողմի ծառայությունների միջոցով, որպեսզի ավելի լավ հասկանանք՝ որ գովազդները և ծառայությունները կարող են հետաքրքրել Ձեզ: Մենք կարող ենք արգելափակել որոշ երկրներում գտնվող օգտագործողների՝ Կայքից օգտվելու հնարավորությունը: Մենք կարող ենք պահել այդ տեղեկատվությունը ինչքան ճիշտ ենք գտնում մեր բիզնես նպատակներն իրականացնելու նպատակով, նույնիսկ այն բանից հետո, երբ Ձեր հաշիվը դադարեցված է:

Ե. Ձեր անձնական տեղեկատվության պաշտպանությունը: Մենք արժևորում ենք Ձեզ՝ որպես հաճախորդ, և ընդունում ենք, որ գաղտնիության պահպանումը կարևոր է Ձեր համար: Այդ պատճառով, մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը տարբեր ճանապարհներով: Մենք չենք իրականացնում որևէ ուղղակի վճարում և մեր բազաներում չենք պահում Ձեր քրեդիտ-քարտի վերաբերյալ տեղեկությունները: Secured socket layer (“SSL”) տեխնոլոգիան օգտագործվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրող համակարգերի միջոցով (PayPal, Click&Buy և այլն) վճարային գործարքներ իրականացնելու նպատակով: Ձեր գրանցման տեղեկատվությունը կարող է պաշտպանվել օգտագործողի եզակի ծածկագրով և օգտագործողի անունով (ID): Դուք չպետք է որևէ մեկին բացահայտեք Ձեր ծածկագիրը, իսկ համատեղ օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում՝ չմոռանաք դուրս գալ համակարգից: Եվ վերջապես, Դուք կարող եք առանց գրանցվելու օգտվել Կայքից՝ որպես անանուն օգտագործող: Մենք պահպանում ենք Ծառայությունների և Կայքին վերաբերվող տեղեկատվությունը Եվրոպայում և Միացյալ Նահանգներում գտնվող անվտանգ տվյալների բազաներում: Տրամադրելով մեզ Ձեր անձնական տվյալները և օգտվելով Կայքից՝ Դուք համաձայնում եք Ձեր հայրենի երկրից դուրս տեղեկատվության փոխանցման հետ: Այցելելով Կայք և տրամադրելով մեզ տեղեկատվություն և տվյալներ՝ Դուք ընդունում և համաձայնում եք, որ Crossroad-ի միջազգային ծավալման հետևանքով, մենք կարող ենք օգտագործել Ձեր կողմից տրամադրած տեղեկատվությունը և մեր փոխհարաբերության ընթացքում հավաքած այլ տեղեկատվություն և տվյալներն այս Պայաններում արձանագրված նպատակներով կամ Ձեր հետ իրականացվող այլ շփումների ժամանակ՝ ներառյալ Ձեր մշտական իրավասության շրջանից դուրս տեղեկությունների փոխանցում: Ձեր անձնական տեղեկատվությունը պաշտպանելու նպատակով մենք ձեռնարկում ենք որոշակի անվտանգության քայլեր: Սակայն, ինչպես բոլոր էլեկտրոնային գործարքների դեպքում, ոչ մի մեթոդ 100% անվտանգ չէ: Թեպետ մենք ձգտում ենք օգտագործել առևտրային տեսանկյունից ընդունելի միջոցներ Ձեր կողմից տրամադրած անձնական տեղեկատվությունը  պաշտպանելու նպատակով, մենք չենք կարող երաշխավորել դրա անվտանգությունը: Այդ պատճառով Դուք ընդունում և համաձայնվում եք, որ մենք պատասխանատվություն չենք կրում անձնական տեղեկատվության կամ Նյութերի գողության, կորստի, փոփոխություն կամ չարաշահման համար, ներառյալ այն տեղեկատվությունը, որը տրամադրվել է երրորդ անձանց կամ այլ օգտագործողներին, երրորդ կողմի՝ սույն Պայմաններով սահմանված պատասխանատվությունը չկատարելու դեպքում, կամ մեր և երրորդ կողմի միջև վերջինիս կողմից համաձայնությունը խախտելու հետևանքով: Դուք կարող եք մասնակցություն ցուցաբերել մեր օնլայն ֆորումներում կամ օգտվել մեր կարծիքներ կամ մեկնաբանություններ թողնելու գործառույթից, որը կարող է տեսանելի դարձնել Ձեր օգտագործողի անունը (ID-ն) Կայքի այլ օգտագործողների համար: Մենք խստորեն խորհուրդ չենք տալիս այս գործառույթների միջոցով տեղադրել այնպիսի Նյութեր, որոնք չեք ցանկանում այլոց հասանելի դարձնել: Դուք համաձայնում եք, որ պատասխանատու եք Ձեր օգտագործողի անվան և ծածկաբառի գաղտնիությունը պահպանելու համար, ինչպես նաև Ձեր հաշիվը օգտագործելու համար՝ անկախ նրանից՝ այդ օգտագործումը կատարվել է Ձեր թույլտվությամբ, թե՝ ոչ:

Զ. Ձեր ընտրությունը: Դուք պետք է գրանցվեք, որպեսզի իրավունք ստանաք Կայքում հրապարակումներ կատարելու կամ գովազդներին պատասխանելու համար: Եթե Դուք գրանցվեք, մենք կարող ենք Ձեզ ուղարկել որոշակի ծանուցումներ, գովազդներ, ակցիաների և հատուկ առաջարկների վերաբերյալ տեղեկություններ: Մենք նաև կարող ենք Ձեզ ուղարկել ցանկացած իրավաբանորեն պահանջվող ծանուցումներ և որոշակի ծանուցումներ, ներառյալ ծառայությանը վերաբերող ծանուցումներ կամ մեր քաղաքականություններից որևէ մեկի փոփոխության մասին ծանուցումներ: Օրինակ՝ մենք կարող ենք ուղարկել Ձեզ մեր սերվերի խնդիրների կամ Կայքում ծրագրված աշխատանքների վերաբերյալ: Դուք կարող եք չեղարկել մեզ հետ որոշ էլեկտրոնային փոստով իրականացվող շփումերը, ներառյալ մեր նորությունների մասին տեղեկագրերը,Կայքում գնումներ կամ վաճառքներ կատարելու մասին առաջարկները, ծանուցումներն այն մասին, որ որևէ օգտագործող մեկնաբանել է Ձեր փոստինգը և ծանուցումները այն մասին, որ Դուք կարող եք թարմացնել Ձեր փոստինգը: Մենք չենք փոխի Ձեր նախընտրությունները առանց Ձեր համաձայնության: Որպեսզի չեղարկեք այս ծանուցումների ստացումը, Դուք պետք է Ձեր նախընտրությունների մասին նշեք Ձեր հաշվի հիմանական էջում:

Դուք կարող եք թարմացնել Ձեր անձնական տվյալները՝ այցելելով Կաձքի Ձեր անձնական էջը: Դուք կարող եք նաև կատարել հարցում էլ.փոստի միջոցով, հղելով էլ.նամակ  [email protected] հասցեով, Ձեր անձնական տվյալների փոփոխման կամ արգելափակման նպատակով:

Է. Բացահայտումներ: Եզակի դեպքերում մեզանից կարող է պահանջվել բացահայտել Ձեր անձնական տեղեկությունները՝ ելնելով իրավական կամ կարգավորիչ պահանջներից: Նման դեպքերում, մենք իրավունք ենք վերապահում ըստ պահանջի բացահայտել Ձեր անձնական տեղեկատվությունը, որպեսզի կատարենք մեր իրավական պարտավորությունները, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում դատական որոշումերով, հրամաններով, ծանուցումներով, ծառայողական կամ ընթացիկ պահանջներով կամ բացահայտման խնդրանքներով: Մենք նաև կարող ենք մեր օգտագործողների մասին տեղեկությունները բացահայտել օրենքի կատարումը իրականացնող մարմինների աշխատակիցներին, այն հավատքով, որ այդ բացահայտումը  ողջամտորեն անհրաժեշտ է հետևյալ դեպքերում. սույն Պայմանների կատարումն ապահովելու համար պատասխանելու հայցերին, եթե որևէ Նյութ խախտում է երրորդ կողմի իրավունքները կամ պաշտպանելու իրավունքներ, գույք կամ Crossroad-ի, իր օգտագործողների կամ հանրության անձնական անվտանգությունը:

Ը. Փոփոխությունների վերաբերյալ ծանուցում: Մենք իրավունք ենք վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխելու այս Պայմանները՝ մեր հայեցողությամբ: Մենք Ձեզ կտեղեկացնենք Կայքի Պայմանների էական փոփոխությունների վերաբերյալ: Դուք պետք է ուշադրություն դարձնեք «վերջին անգամ թարմացման  ամսաթիվ» նշմանը Պայմանների սկզբնամասում: Այս տեղեկությունը ունենալով՝ Դուք հնարավորություն կունենաք տեղեկանալ վերջին ժամանակներս Պայմանների թարմացման մասին: Եթե մեր բոլոր ակտիվները վաճառվել են կամ միավորվել են այլ ընկերության հետ, մենք կտեղեկացնենք Ձեզ այդ գործարքի մասին: Ձեռք բերող ընկերությունը տեղեկություն կտրամադրվի Ձեր անձնական տեղեկությունների վերաբերյալ առանց Ձեր լրացուցիչ համաձայնության: Եթե մենք վաճառենք մեր բիզնեսի միայն մի մասը, ձեռք բերող կազմակերպությունը  տեղեկություն կտրամադրի Ձեր անձնական տեղեկությունների վերաբերյալ առանց Ձեր լրացուցիչ համաձայնության, և մենք կարող ենք տեղեկություն ուղարկել այս վաճառքի վերաբերյալ:

Թ. Վեճեր: Ձեր գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ ցանկացած վեճեր այս Պայմանների առարկան են հանդիսանում, ներառելով, բայց չսահմանափակվելով ցանկացած փոխհատուցման, վնասների սահմանափակման կամ իրավունքի ընտրության դրույթներ:

ԼԻՑԵՆԶԻՈՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Crossroad-ը Ձեզ է տրամադրում սահմանափակ, հետկանչելի, ոչ բացառիկ արտոնագիր Ձեր անձնական օգտագործման համար Ծառայություններից օգտվելու նպատակով (անձնական կամ հյուրի հաշիվների միջոցով) կամ ֆիրմային օգտագործման համար (կորպորատիվ հաշիվների միջոցով) կամ կոլեկտիվ խմբային օգտագործման համար (խմբային հաշիվների համար): Crossroad-ը թույլ է տալիս Ձեր կայքում ցուցադրել կամ Ծառայություններին անհատական հրապարակումներ կատարող միացնող կապեր տեղադրել, այնքան ժամանակ, քանի դեռ դա կատարվում է ոչ առևտրային և/կամ նորություններ հաղորդելու նկատառումներով (օրինակ, անձնական վեբ բլոգում կամ անձնական օնլայն մեդիայում օգտագործելու համար) և քանի դեռ սույն Պայմանները խախտված չեն: Այս Արտոնագիրն ենթակա չէ երրորդ անձանց փոխանցման կամ իրավունքների զիջման համար:

Այս արտոնագիրը չի ներառում (a) Ծառայությունների մուտքը Հրապարակող Գործակալների կողմից կամ (b) ցանկացած հավաքագրում, պատճենահանում, կրկնօրինակում, ցուցադրում կամ Ծառայությունների այլ ածանցյալ օգտագործում, ոչ թե տվյալների վերհանման, ռոբոտների, սարդերի կամ տվյալներ հավաքագրող և դուրսբերող նման այլ գործիքների միջոցով որևէ նպատակով, քանի դեռ դա բացահայտ կերպով թույլատրված չէ Crossroad-ի կողմից: (b) կետի սահմանափակ բացառություն տրամադրվում է ընդհանուր նպատակ ունեցող ինտերնետային փնտրող շարժիչներին և ոչ առևտրային հանրային արխիվներին, որոնք օգտագործում են նման գործիքներ՝ բացառապես Ծառայություններին միացնող կապեր (hyperlinks) ցուցադրելու համար, պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրն այդ անում է ֆիքսված IP հասցեից կամ հասցեների շարքից՝ կիրառելով հեշտ նույնականացվող գործակալ և ենթարկվում է մեր Լիցենզավորման Քաղաքականությանը: Սույն ընդհանուր նշանակության ինտերնետային փնտրող ծրագրերը չեն ներառում կայքեր և այլ ծառայություններ, որոնք մասնագիտանում են դասակարգված ցուցակումներում (listing) կամ դրանց ցանկացած ենթադասում, այնպիսիք, ինչպիսիք են աշխատանքները, բնակարանները, վաճառքները, ծառայությունները կամ անձնականը կամ, որը տրամադրում է դասակարգված գովազդների ցուցակման ծառայություններ:

Դուք չեք կարող օգտագործել որևէ մետանշան կամ այլ “գաղտնի տեքստ” կիրառելով Crossroad-ի անվանումը, լոգոն, ապրանքային նշանը կամ հեղինակային իրավունքներն առանց Crossroad-ի բացահայտ գրավոր համաձայնության: Crossroad-ը թույլ է տալիս Ձեր կայքում ցուցադրել կամ Ծառայություններին անհատական հրապարակումներ կատարող միացնող կապեր տեղադրել, այնքան ժամանակ, քանի դեռ դա կատարվում է ոչ առևտրային և/կամ նորություններ հաղորդելու նկատառումներով (օրինակ՝ անձնական վեբ բլոգում կամ անձնական օնլայն մեդիայում օգտագործելու համար): Եթե Ձեր կայքում ցուցադրված կամ դրան կապակցված հրապարակումների թիվը գերազանցում է 100 (մեկ հարյուրը), Դուք կհամարվեք սույն Պայմանները խախտող, եթե չունեք Crossroad-ի համապատասխան թույլտվությունը: Դուք նաև կարող եք ստեղծել դեպի Կայքի տնային էջ տանող միացնող կապ, այնքան ժամանակ, քանի դեռ դա չի պատկերում Crossroad-ին, նրա աշխատողներին կամ փոխկապակցված անձանց կեղծ, մոլորեցնող, նվաստացնող կամ այլ կերպ վիրավորող ձևով:

Crossroad-ն իր հայեցողությամբ կարող է Ծառայությունների որոշ մասեր առաջարկել RSS ֆորմատով, այնպես որ օգտագործողները կարողանան անհատական feed-երը ներառել անձնական կայքում կամ բլոգում կամ հրապարակումները դիտեն երրորդ անձանց կողմից տրամադրված ծրագրային նորությունների միացումների ձևով: Crossroad-ը Ձեզ թույլատրում է ցուցադրել, քաղվածքներ կատարել և RSS feed-երին կապակցել Ձեր անձնական կայքը կամ ինտերնետային բլոգը, պայմանով, որ (a) Ձեր կողմից RSS feed-երի օգտագործումը կատարվում է միայն անձնական ոչ առևտրային նպատակներով, (b) յուրաքանչյուր վերնագիր ճշգրիտ կերպով հետադարձ կապ ունի Ծառայությունների օրիգինալ հրապարակման հետ և վերաուղղորդում է օգտագործողին հրապարակման վրա, երբ օգտագործողը քլիք է կատարում դրա վրա, (c) RSS feed-ին կից Դուք նշում եք Crossroad-ին, որպես աղբյուր, (d) Ձեր օգտագործումը կամ ցուցադրումը չի առաջարկում, որ Crossroad-ն առաջ է մղում կամ աջակցում է որևէ երրորդ անձի նախաձեռնություն, գաղափար, ինտերնետային կայք ապրանքներ կամ ծառայություններ, (e) Դուք չեք վերաբաշխում RSS feed-եր և (f) Ձեր օգտագործումը չի ծանրաբեռնում Crossroad-ի համակարգերը: Crossroad-ը վերապահում է RSS feed-երի բովանդակության նկատմամբ բոլոր իրավունքները և կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել ցանկացած RSS feed: Crossroad-ի կողմից Ձեզ տրամադրված արտոնված մուտքից այն կողմ Ծառայություններից օգտվելու դեպքում Crossroad-ն անհապաղ կդադարեցնի նշված թույլտվությունը կամ արտոնագիրը: Ծառայությունների կամ դրանց միջոցով մատչելի որևէ Քոնթենթի հավաքման, միավորման, պատճենահանման, կրկնօրինակման, ցուցադրության կամ ածանցյալ օգտագործման սույնով չսահմանված (ներառյալ առևտրային նպատակներով) օգտագործման դեպքում Դուք պարտավոր եք նախ և առաջ ստանալ Crossroad-ի բացահայտ գրավոր համաձայնությունը:

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ստորև բերված պայմանները կարգավորում են հարաբերությունները, կապված ապրանքների, ծառայությունների առք ու վաճառքի հետ («Ապրանք» կամ «Կուպոն» կամ միասին՝ «Ծառայություններ»), որոնք տեղակայված են “Crossroad Networks, Inc.” ընկերության («Crossroad» կամ «Մենք») կողմից տրամադրվող www.crossorad.com կայքում («Կայք»): Այս Պայմանները կարգավորում են Ծառայություններ մատակարարողների («Մատակարարներ»  կամ «Վաճառողներ») և հաճախորդների («Հաճախորդներ» կամ «Գնորդներ») հարաբերությունները: Ծառայությունների Մատարակարները և Հաճախորդները կարող են լինել անհատներ կամ ընկերություններ, որոնք գրանցված կլինեն Կայքում (միասին «Օգտատերեր») : Կայքում պատվերներ տեղադրելն ու Կայքում տեղակայված որևիցե Ծառայությունից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում և համաձայնում եք Վճարման Կանոնների հետ, որը Օգտագործման Պայմանների անբաժանելի մասն է:  

Սույն կանոնները  կարող են տարբերվել կախված երկրից, որտեղ նշված Ծառայությունները մատուցվում են («Երկիր»):

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Կայքից և Ծառայություններից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կիրառելի օրենսդրության համաձայն կարող են իրենց անունից կնքել և կատարել Ծառայություններ մատուցելուն կամ դրանք ձեռքբերելուն ուղղված գործարքներ:
  2. Օգտվողները պետք է գրանցված լինեն Կայքում Ծառայություններ վաճառելու/գնելու պահին: Հյուր-օգտվողները կարող են ավելացնել Ծառայություններ ժամանակավոր Զամբյուղին: Ինչևէ, նրանց կառաջարկվի մուտք գործել կամ գրանցվել Կայք պատվերի ձևակերպման ժամանակ:
  3. Կայքում Ծառայություններ տեղադրելով, Մատակարարը լիազորում է Crossroad-ին լինել Մատակարարի ծառայությունների գարծակալ և վաճառել Ծառայություններ Կայքում Մատակարարի անունից և նրա հաշվին: Ծառայությունների վաճառքից ստացած հասույթը պետք է վճարվի Մատակարարին տվյալ Պայմաններին համաձայն:
  4. Crossroad-ը չի վճարում տոկոսներ Հաճախորդից ստացած գումարից և չի կատարում այլ գործարքներ Հաճախորդի վճարների հետ, բացառությամբ Մատակարարներին վճարելը և Հաճախորդներին փոխհատուցելը:
  5. Մատակարարները կարող են լինել կա՛մ Առևտրականներ, կա՛մ Վաճառականներ
  6. Առևտրականները պետք է ունենան Կայքում գրանցված առևտրական հաշիվ, որը պահանջում է վավեր բիզնես հարկային կոդի առկայություն՝ գրանցված Երկրի պետական ​​գրանցամատյանում, ինչպես նաև առևտրային բանկում վարվող Երկրի պաշտոնական արժույթով բանկային հաշիվ, կամ էլ PayPal համակարգում գրանցված հաշիվ:
  7. Առևտրակաները երաշխավորում և հավաստիացնում են, որ
  8. ա) համարվում են Երկրի տարածքում պատշաճ կերպով գրանցված և գործող իրավաբանական անձինք,
  9. բ) ունեն Ծառայություններ մատուցելու/ Ապրանքներ վաճառելու համար անհրաժեշտ բոլոր թույլտվություններն ու համաձայնությունները և
  10. գ) Ծառայությունների մատուցումը համապատասխանում է Երկրի հարկային և այլ օրենսդրությանը:
  11. Կայքում գործող հատուկ արտոնություններ, որոնք հասանելի են միայն Առևտրականներին՝
  • Ընկերության էջ
  • Բիզնես լոգոյի առկայություն յուրաքանչյուր Ծառայության հայտարարության էջում (հղում դեպի Մատակարարի ընկերության էջ)
  • Գնահատականներ, կարծիքներ
  • Բիզնեսային առցանց հաղորդակցում
  • Ցանցային հեռարձակում
  • Գովազդ
  1. Ի տարբերություն Առևտրականների, Վաճառականները չունեն վավեր հարկային կոդ կամ բանկային հաշիվ գրանցված Կայքում, կամ չեն ցանկանում դառնալ Առևտրական: Վաճառականները չեն կարող առաջարկել իրենց Ծառայությունները անմիջապես Կայքում, այլ միայն Crossroad-ի կամ այլ Առևտրականների (վերավաճառողների) միջոցով: Այն դեպքում, երբ Crossroad-ը հանդիսանում է որպես Ծառայությունների վերավաճառող, Crossroad-ը նախևառաջ որակավորում է Ծառայությունը՝ մինչ Կայքում հրապարակելը: Crossroad-ը իրավունք է վերապահում հրաժարվել ցանկացած Ծառայությունից, որը առաջարկվել է Վաճառականի կողմից, եթե այն ունի որևէ կասկած տվյալ Ծառայության որակի կամ առկայության հարցում, կամ Ծառայության համապատասխանությանը տվյալ Պայմաններին:
  2. Վաճառականները տեղյակ են, որ ապրանքներ վաճառելը և ծառայություններ մատուցելը, բացառությամբ անձնական գույքի վաճառքից, որն իրականացվում է համաձայն օրենքի, կարելի է համարել որպես ձեռնարկատիրական գործունեություն  Երկրի տարածքում: Նման առևտրային գործունեությունը առանց պահանջվող հարկային հաշվառման ընթացակարգերի խախտում է հարկային օրենսդրությունը և կարող է հանգեցնել Վաճառականի հարկային պատասխանատվության: Հարկային պարտավորությունը ապահովելու համար Մենք կարող են լրացուցիչ վճար գանձել Վաճառականներից վաճառված Ծառայությունների դիմաց:
  3. Մատակարարները իրավունք չունեն  այնպիսի Ծառայություն առաջարկել, որը արգելված է Երկրի օրենսդրությամբ, և / կամ այս Պայմաններով:
  4. Առևտրականները կարող են վճարումներ ստանալ վաճառված Ծառայությունների դիմաց բանկային փոխանցումների միջոցով իրենց բանկային հաշիվներին:
  5. Crossroad-ը վերապահում է իրավունք կանխիկով վճարել Վաճառականներին մատուցված (վաճառված) Ծառայությունների դիմաց, եթե այդ Վաճառականները չունեն վավեր բանկային հաշիվ:
  6. Որպես անվտանգության ապահովում՝ Crossroad-ը և/կամ Crossroad-ի հետ համագործակցող երրորդ անձ բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են սահմանել վաճառվող Ծառայությունների սահմանափակումներ՝ ըստ դրանց ընդհանուր արժեքի, Ծառայության միավորի կամ այլ հատկանիշների: Crossroad-ը կարող է միակողմանիորեն մերժել ցանկացած գործարք, որը չի համապատասխանում տվյալ Պայմաններին կամ երրորդ անձ հանդիսացող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների սահմանափակումներին:
  7. Crossroad-ը Հաճախորդներիի և Մատակարարների հետ հաղորդակցվում է վերջիններիս ռեգիստրացիայի ընթացքում տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով: Որպես լրացուցիչ հաղորդակցման միջոց, պատվերները, պատվերների մասին կամ դրանց փոփոխության մասին, վճարումների և փոխհատուցումների մասին ծանուցումները հաղորդակցվում են Կայքում առկա ներքին ծանուցման մեխանիզմի միջոցով, ներառյալ ծանուցումներ կայքի միջոցով և/կամ ավտոմատացված SMS հաղորդագրություների միջոցով, որոնք կուղարկվեն Օգտվողների բջջային հեռախոսներին: Նմանատիպ SMS հաղորդագրությունները և ծանուցումները, որպես կանոն, ուղարկվում են վայրկյանների ընթացքում, մինչ դեռ էլ. փոստով ուղարկված նամակների և ծանուցումների ուղարկման  ժամանակը կարող է տարբերվել՝ կախված կոնկրետ էլ.փոստի մատակարարից կամ բջջային օպերատորից:
  8. Crossroad-ը իրավունք է վերապահում շտկել իր կողմից հայտնաբերված ցանկացած վճարման սխալ Crossroad-ի Օգտագործողների Պաշտպանության կանոններում նախատեսված գումարի վերադարձման կամ փոխհատուցման համար՝ օգտագործողի համապատասխան վճարման համակարգ փոխանցելով կամ գանձելով գումարային միջոցներ:

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Այն պահին, երբ գնման ենթակա Ծառայությունները ընտրվել են և ավելացվել Հաճախորդի Զամբյուղին, Հաճախորդը նախաձեռնում է Ձևակերպել Պատվերը գործընթացը, որիժամանակ նա պետք է ընտրի Երկրում հասանելի վճարման տարբերակներից մեկը:
  2. Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ ( բոլորը, բացառությամբ Կանխիկ տարբերակից), ապա Հաճախորդը վերահղղվում է արտաքին կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար՝ գնումի դիմաց, հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված: Կանխիկ վճարման դեպքում Գնման Պատվերը համարվում է  ընդունված գնումն ավարտելուն պես:
  3. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի օրենքներով, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Crossroad-ը:
  4. Ընտրելով վճարման տարբերակ, Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների օրենքների և հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:
  5. Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար: Եթե Անբավարար Վճարումը պայմանավորված է Հաճախորդի հաշվեհամարի անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությամբ,  Crossroad-ը պատասխանատվություն չի կրում Հաճախորդին հասցված վնասների համար:
  6. Համակարգում պատվերը տեղադրելու պահին  Հաճախորդին և Գնման Պատվերում մասնակից Ծառայությունների Մատակարարներին ուղարկվում են համապատասխան ծանուցումներ և էլ. փոստի հաղորդագրություններ՝ որպես Ծառայության գնման հաստատում:
  7. Գնման Պատվերը կարող է պարունակել մեկից ավելի Ծառայություններ որոնք կարող են ներկայացված լինել տարբեր Մատակարարների կողմից: Այն Ծառայությունները, որոնք առկա են Գնման Պատվերում և ներկայացված են մեկ Մատակարարի կողմից, կազմում են տվյալ Մատակարարի Վաճառքի Պատվերը: Վաճառքի Պատվերում առկա յուրաքանչյուր Ծառայություն կազմում է եզակի Պատվեր կամ Վաճառքի Պարագա:
  8. Պատվերը հանդիսանում է պարտավորեցնող պայմանագիր Հաճախորդի և Մատակարարի միջև: Մատակարարը պետք է հարգի Պատվերի պայմանները, որոնք առկա եին Պատվերը ձևակերպելու ժամանակ, անկախ այն հանգամանքից, թե Պատվերում նշված Ծառայության պայմանները փոփոխվել են, թե ոչ: Ցանկացած գնային կամ այլ փոփոխություններ Պատվերում առկա Ծառայությունների պայմաններում կարող են ազդել ապագա գնումների  վրա, սակայն ձևակերպված Պատվերի պայմանները պետք է մնան անփոփոխ մինչ Պատվերի ավարտը:
  9. Crossroad-ը Հաճախորդից ստացված գումարը կպահի իր մոտ, մինչ Պատվերի կատարումը  և մինչ Հաճախորդը կընդունի Պատվերի ավարտը: Այն ժամանակ, երբ Պատվերը ավարտված կլինի, Crossroad-ը Պատվերից ստացված Մատակարարին հասանելի գումարի մասը կփոխանցի վերջինիս: Հասույթը փոխանցվում է Մատակարարին  10 (տասը) բանկային օրվա ընթացքում, եթե այլ բան համաձայնեցված չէ Crossroad-ի և Մատակարարի միջև:
  10. Կայքի միջոցով տեղի ունեցած վաճառքներից ստացած դրամական միջոցներից Crossroad-ը գանձում է իր սակագներով սահմանված միջնորդավճարներ՝ համաձայն ներքոհիշյալ Վճարների Ցանկի: Որոշ դեպքերում Crossroad-ը կարող է  առանձին պայմանագիր կնքել Մատակարարների հետ՝ հատուկ միջնորդավճարների պայմաններով, որոնք կարող են տարբերվել Վճարների Ցանկից: Այս առանձին պայմանագրի պայմանները կախված են վաճառքների ծավալից և այլ վճարումներից, որոնք Մատակարարը և Crossroad-ը համաձայնեցնում են գրավոր կերպով:
  11. Կայքի Օգտվողները կարող են նաև օգտվել Crossroad-ի կողմից առաջարկվող ընտրովի վճարովի ծառայություններից, որոնք  սահմանված են ներքոհիշյալ Վճարների Ցանկում: Որոշ դեպքերում Crossroad-ը կարող է առանձին պայմանագիր կնքել Մատակարարների հետ՝ հատուկ վճարման պայմաններով, որոնք կարող են տարբերվել Վճարների Ցանկից:
  12. Crossroad-ի միջնորդավճարներն ու վճարները օգտագործվում են երրորդ անձ հանդիսացող կողմերի վճարները փակելու համար (երրորդ անձ հանդիսացող բանկեր և վճարահաշվարկային կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում է Crossroad-ը), առաքման ծախսերը, Հաճախորդների աջակցության ծախսերը, Հաճախորդների և Մատակարաների միջև գոյացող վեճերի լուծման հետ կապված ծախսերը, ինչպես նաև Կայքի ապահովման, զարգացման և սպասարկման ծախսերը ապահովելու համար:
  13. Crossroad-ի միջնորդավճարների և վճարների կարգավորման համար Crossroad-ը ապրանքագիր կուղարկի Մատակարարներին և այլ Օգտվողներին կուտակված միջնորդավճարների և վճարների համար ապրանքագիր ներկայացնելու ժամանակահատվածում: Ապրանքագիր ներկայացնելու ժամանակահատվածը կարող է լինել թե՛ ամսեկան, և թե՛ շաբաթական կտրվածքով՝ կախված վաճառքների ծավալից: Այս ապրանքագրերը կպարունակեն կարգավորող պայմաններ, սահմանված ըստ ՀՀ օրենքների և կանոնների:
  14. Crossroad-ն իրավունք ունի Մատակարարին վճարման ենթակա բոլոր գումարներից միակողմանիորեն գանձել Մատակարարի կողմից Crossroad-ի առջև ստանձնած բոլոր պարտավորությունների գումարները: Crossroad-ը նաև իրավունք ունի միակողմանիորեն հետաձգել Մատակարարներին և/կամ Հաճախորդներին վճարման ենթակա գումարների վճարումները մինչև 30 (երեսուն) օր ժամկետով, եթե Հաճախորդների բողոքների հետ կապված անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետաքննություն, կամ հիմքեր կան ենթադրելու, որ տեղի է ունեցել Անթույլատրելի Գործարք: Մատակարարներին վճարման ենթակա գումարների փոխանցումը կարող է նաև հետաձգվել երրորդ անձ հանդիսացող կողմերի վճարահաշվարկային համակարգերի պատճառով, որոնք օգտագործվում են Ծառայությունների դիմաց վճարելու համար:
  15. Յուրաքանչյուր օրացուցային ամսվա ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Crossroad-ը Մատակարարին է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում կատարված գործարքների վերաբերյալ հաշվետվություն: Մատակարարներին չի ուղարկվի այսպիսի հաշվետվություն միայն այն դեպքում, երբ Կայքում տվյալ ամիս տեղի չի ունեցել որևիցե գործարք տվյալ Մատակարարի բրենդից: Հաշվետվությունը պարունակում է յուրաքանչյուր գործարքի մասին հետևյալ տեղեկությունը՝ պատվերի ամսաթիվը և ժամանակը, պատվերի համարը, նմուշի համարը (SKU կոդ), նմուշի անվանումը, նմուշի տարբերակները, եթե այդպիսիք կան, նմուշի գինը, քանակը, ընդհանուր գումարը, օգտագործված վճարային տարբերակը, վճարված գումարը, առաքման մանրամասները: Հաշվետվությունը նաև պարունակում է բիզնեսի ամսեկան ամփոփում, կուտակված միջնորդավճարները և վճարումները, ինչպես նաև Մատակարարներին և Crossroad-ին հասանելի գումարը:  Հաշվետվությունն ուղարկվում է Կայքում գրանցման ժամանակ Մատակարարի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով, եթե Մատակարարի օնլայն պրոֆիլում այլ նախընտրելի էլեկտրոնային հասցե չի նշված:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  1. Օգտվելով կայքից Մատակարարներն ու Հաճախորդներն ընդունում են, որ մենք պատասխանատվու չենք Կայքով իրականացվող Ծառայությունների գնման կամ վաճառման գործարքների համար, սակայն իրավասու ենք միակողմանի մերժել ցանկացած գործարք, վճարում կամ հայտարարություն ցանկացած պատճառաբանությամբ:
  2. Մատակարարը պարտավոր է պարզել արդյոք Ապրանքի/Ծառայության վաճառքը ենթակա է հարկման ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) և հաշվարկել, վճարել դրա հետ կապված բոլոր հարկերը:
  3. Մենք կարող ենք օգտագործել երրորդ անձանց կողմից տրամադրվող վճարահաշվարկային ծառայություններ և ծրագրային ապահովում, և պատասխանատվություն չենք կրում դրանց անընդհատ մատչելիության համար:
  4. Մենք չենք երաշխավորում, որ Կայքում տեղադրված հայտարարությունները և Ծառայությունները կհամապատասխանեն Հաճախորդի սպասումներին, նաև Կայքն ու Ծառայությունները մշտապես մատչելի կլինեն, զերծ կլինեն թերություններից և բացթողումներից:
  5. օգտվոլով կայքից Հաճախորդներն ու Մատակարարները ընդունում են, որ մենք պատասխանատու չենք Կայքից և/կամ Ծառայություններից օգտվելու հետևանքով առաջացած բոլոր կորուստների և վնասների համար:​

ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ

Սույն կանոնների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը և բոլոր վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության դատարաններում, եթե չկա գրավոր կերպով  համաձայնագիր կողմերի միջև:

ԱՌԱՔՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Ստորև բերված պայմանները կարգավորում են Crossroad Networks, Inc. (“Crossroad” կամ «Մենք») կողմից տրամադրվող www.crossroad.com կայքում («Կայք») ձեռք բերված ապրանքների, կուպոնների, այլ առաքմանենթակա նմուշների (միասին «Ծառայություններ»)  առաքման կարգը: Սույն Պայմանները սահմանում են Ծառայություններ վաճառողների («Մատակարարներ» կամ «Վաճառողներ») և գնորդների («Հաճախորդներ»կամ «Գնորդներ») հարաբերությունները՝ կապված գնված Ծառայությունների առաքման հետ Ծառայությունները ստացողներին («Ստացողներ»): Մատակարարները և Հաճախորդները կարող են Կայքում գրանցվածլինել որպես անհատներ և ընկերություններ (միասին «Օգտվողներ»): Կայքում Ծառայություններ տեղադրելը և Կայքում տեղադրված որևիցե Ծառայությունից օգտվելը նշանակում է, որ Դուք համաձայնում և ընդունում եք սույն Առաքման Պայմանները, որը Օգտագործման Պայմանների անբաժանելի մասն է:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Այս Առաքման Կանոնները Crossroad-ի դեֆոլտ կերպով սահմանված կանոններն են՝ կապված ձեռք բերված Ծառայությունների առաքման հետ, և կիրառվում են Կայքում գրանցված բոլոր Մատակարարների և Հաճախորդների հանդեպ:
  2. Մատակարարներն իրենց հերթին կարող են վերանայել տվյալ Առաքման Կանոնների որոշ դրույթներ, լինի դա Ընդհանուր Պայմաններ կամ կոնկրետ երկրին վերաբերվող հատուկ պայմաններ, և կարող են հրապարակել սեփական հատուկ առաքման կանոնները, որոնք կիրառելի կլինեն աշխարհով մեկ կամ էլ ըստ նշված երկրների: Ամեն դեպքում, գնման ենթակա յուրաքանչյուր Ծառայության էջում առկա կլինի կամ Crossroad-ի դեֆոլտ Առաքման Կանոնները, կամ էլ Մատակարարների առաքման յուրահատուկ պայմանները:
  3. Crossroad-ը կարող է իրականացնել Ծառայությունների առաքումը իր գործակալների միջոցով՝ լոգիստիկ  ընկերությունների և անհատների, որոնք կիրականացնեն առաքումը (Դիսպետչերներ): Դիսպետչերները կարող են ունենալ իրենց սեփական կանոնները և ընթացակարգերը՝ Ծառայությունները Մատակարարներից հավաքագրելու և Գնորդներին կամ Ստացողներին առաքելու համար : Այնուամենայնիվ, բոլոր Դիսպետչերները պետք է անվերապահորեն ենթարկվեն սույն Պայմաններին, այլապես նման գործակալները իրավունք չեն ընձեռնի իրականացնել Crossroad-ի առաքումները:
  4. Ծառայությունները Կայքում հրապարակելով, Մատակարարները լիազորում են Crossroad-ին, իսկ Crossroad-ն իր հերթին՝ Դիսպետչերներին, գործել որպես Մատակարարների գործակալ և հավաքագրել առաքվող Ծառայությունները Մատակարարներից, դրանք Հաճախորդներին առաքելու նպատակով:
  5. Կայքում Ծառայությունների գնում կատարելով, որտեղ նշված է առաքման հասցե, նշանակում է, որ Գնորդները համաձայնում և ընդունում են այս Առաքման Պայամանները (և առկայության դեպքում Վաճառողների Առաքման Կանոնները) և որ Գնորդները լիազորում են Crossroad-ին,  իսկ Crossroad-ն իր հերթին՝ Դիսպետչերներին, գործել որպես Գնորդների գործակալ՝ գնված Ծառայությունները Ստացողին առաքելու նպատակով:

ՊԱՏՎԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ՝ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Համակարգ մուտքագրված յուրաքանչյուր նոր Գնման Պատվեր ավտոմատ կերպով առաջացնում է ծանուցումներ և էլեկտրոնային նամակներ, որոնք ուղարկվում են Հաճախորդին և Գնման Պատվերում առկա Ծառայությունների Մատակարարներին: Գնման Պատվերի յուրաքանչյուր Մատակարար ստանում է ծանուցում Գնման Պատվերի իր մասով առկա Ծառայությունների մասին (Վաճառքի Պատվեր): Վաճառքի Պատվերում առկա եզակի պատվերը, որը ենթակա է վաճառքի Հաճախորդին Մատակարարի կողմից, կկոչվի Պատվեր: Յուրաքանչյուր Պատվեր ստանում է «Նոր Պատվեր» սկզբնական կարգավիճակը: Մատակարարը կարող է փոխել Պատվերի կարգավիճակը՝ Պատվերի մշակման ընթացքում:
  2. Ի հավելումն նոր ստացված Պատվերի ծանուցման, Մատակարարի էլեկտրոնային փոստին ուղարկվում է հաշիվ-ապրանքագիր և Վաճառքի Պատվերի մանրամասները, որտեղ նշվում են տվյալ Մատակարարից գնված ապրանքները, Մատակարարին տրվող ամբողջ գումարը, առաքման կամ ստանալու վայրը, առաքման ժամկետները և այլն:
  3. Երբ Մատակարարը փոխում է Պատվերի կարգավիճակը Պատվերի կատարման գործընթացի հետ միասին, Հաճախորդը ստանում է ծանուցում Պատվերի կարգավիճակի փոփոխման մասին:
  4. Մատակարարը կարող է փոխել «Նոր Պատվեր»  կարգավիճակը և դարձնել այն կամ “Ընդունվել է”, կամ “Մերժվել է”:  Եթե Մատակարարը այս պահին չի կարող տրամադրել պահանջվող Ծառայությունները, ապա Պատվերի կարգավիճակը կարող է փոխվել «Մերժվել է»: Այս քայլը, ինչևէ, բացասական կերպով է անդրադառնում Կայքում Մատակարարի վստահելիության վրա և, որես հետևանք, կարող է ազդել Մատակարարի վարկանիշների վրա, քանի որ  Մատակարարի պատասխանատվությունն է համոզված լինել, որ հրապարակված Ծառայությունները ընթացիկ գների հետ մեկտեղ հասանելի են Կայքում: Երբ Մատակարարը գիտակցում և հաստատում է վավեր Պատվերի ընդունումը, ապա այն կարող է փոփոխել Պատվերի կարգավիճակը դեպի «Ընդունվել է»: Այս դեպքում համապատասխան ծանուցում և էլ. նամակ է ուղարկվում Հաճախորդին, որտեղ նշվում է Մատակարարի կողմից պատվերի ընդունումը: Այս փուլում Հաճախորդը դեռ կարող է չեղարկել Պատվերը:
  5. Երբ Մատակարարը սկսում է Պատվերի մշակման գործընթացը, Պատվերի կարգավիճակը պետք է փոխվի դեպի «Ընթացքի մեջ է»: Այս կարգավիճակը արգելափակում է Հաճախորդի Պատվերը չեղարկելու գործողությունները: Այս փուլում Մատակարարը պատրաստում է Պատվերը և պատրաստում այն հավաքագրելու կամ փոխադրման համար: Մատակարարը կարող է օգտագործել իր սեփական կամ Crossroad-ի հատուկ փաթեթավորումը, երբ պատրաստում է Պատվերը փոխադրման համար: Փաթեթավորումը կարող է ներառել տուփեր կամ տոպրակներ Մատակարարի կամ Crossroad-ի ապրանքանիշով: Crossroad-ի փաթեթավորումը օգտագործելու դեպքում այս փաթեթավորման պարագաները պետք է նախօրոք տրամադրվեն Մատակարարին և լինեն հասանելի և բավարար քանակությամբ:
  6. Երբ Վաճառքի Պատվերում նշված ապրանքները պատրաստ են առաքման, Մատակարարը համակարգից տպում է հաշիվ-ապրանքագիր, որտեղ նշված է լինում Վաճառքի Պատվերի համարը, առաքվող պարագաների ցուցակը, նրանց գինը, ընդհանուր արժեքը: Այս ապրանքագիրը ամրացված է Վաճառքի Պատվերի փաթեթին:
  7. Եթե Վաճառքի Պատվերում օգտագործվել է  COD (Կանխիկ) վճարային համակարգը, ապա Մատակարարը պարտավորվում է տրամադրել անդորրագիր (ՀԴՄ կտրոն) և ամրակցել այն Վաճառքի Պատվերի փաթեթին:
  8. Մատակարարը պետք է առաքի Վաճառքի Պատվերը այն հասցեով, որը նշված է Վաճառքի Պատվերի «Տեղակայման Հասցե»  դաշտում: Որպես օրենք, դա Մատակարարի պահեստատունն է կամ խանութների ցանցից կամ խանութից որևէ մեկը: Մատակարարը կարող է փոխել Պատվերի կարգավիճակը «Պատրաստ է հավաքագրման» կամ «Պատրաստ է առաքման» կախված նրանից թե ինչ գնման տարբերակ էր ընտրել Հաճախորդը Գնման Պատվերը ձևակերպելու ժամանակ՝ առաքման, թե հավաքագրման տարբերակը: Պատվերի մշակման այս փուլում այլ տարբերակներ հասանելի չեն Մատակարարին:
  9. «Վերցնել խանութից» տարբերակում ցանցային ծանուցում և էլ. նամակ է ուղարկվում Հաճախորդին, որտեղ նշվում է, որ պատվերը գտնվում է «Պատրաստ է հավաքագրման» կարգավիճակում: Առաքման տարբերակում ծանուցում և էլ. նամակ է ուղարկվում Պատվերի Դիսպետչերին, որտեղ նշվում է, որ Պատվերի կարգավիճակն է «Պատրաստ է փոխադրման»:
  10. Երբ Պատվերը ստանում է «Պատրաստ է փոխադրման» կարգավիճակ, ապա այն սպասում է Դիսպետչերին առաքման համար: Պատվերի հավաքագրման ժամանակ Դիսպետչերը պարտավոր է Մատակարարին ներկայացնել հավաքագրման ստացական՝ որպես ապացույց, որ պատվերը վերցվել է Դիսպետչերի կողմից: Իր հերթին, Մատակարարը ստորագրում է առաքման հաշիվ-ապրանքագրի համապատասխան տողում, որտեղ նշվում է, որ Պատվերը հանձնվել է Դիսպետչերին: Պատվերը Դիսպետչերին հանձնելուց հետո Մատակարարը փոխում է Պատվերի կարգավիճակը որպես «Փոխադրված»: Այս փուլում Դիսպետչերը արդեն կարող է առաքել Պատվերը Հաճախորդին, կամ պոխադրել այն Crossroad-ի հավաքագրման և առաքման կենտրոն:
  11. Եթե Պատվերը մերժվում է Հաճախորդի (Ստացողի) կողմից, ապա Դիսպետչերը պետք է վերադարձնի Պատվերը Մատակարարին, կատարելով համապատասխան նշումներ առաքման հաշիվ ապրանքագրի մեջ: Մատակարարը, իր հերթին, պետք է փոխի Պատվերի կարգավիճակը որպես  «Մերժվել է Հաճախորդի կողմից»:

ՊԱՏՎԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Հաճախորդները կարող են ձեռք բերել Ծառայություններ՝ փնտրելով կամ ընթերցելով Կայքում տեղադրված Ծառայությունները և ավելացնելով նախընտրած Ծառայությունները Հաճախորդի Զամբյուղին: Երբ նախընտրած Ծառայությունների ընտրման փուլն ավարտված է, Հաճախորդը կարող է անցնել Պատվերի Ձևակերպմանը, որի հետեվանքում գոյանում է Գնման Պատվերը:
  2. Գնման Պատվերի ձևակերպման ժամանակ Հաճախորդները կարող են նշել իրենց հարմար առաքման ժամանակը: Կախված առաքման հասցեից և առաքման ընտրված հրատապությունից և ժամանակից, առաքման գինը կարող է փոփոխվել: Գնման Պատվերի ամբողջական արժեքը բաղկացած է Զամբյուղում տեղադրված բոլոր ապրանքների գնից և առաքման ծախսերից: Այն պահին, երբ Հաճախորդը ընդունում է Առաքման Պայմանները և վճարում ամբողջական գումարը (կամ պարտավորվում է վճարել կանխիկ առաքման պահին), համակարգում ստեղծվում է նոր Գնման Պատվեր:
  3. Նոր Գնման Պատվեր ձևակերպելուն պես Հաճախորդը համակարգում ստանում է ծանուցում նոր Գնման Պատվերի մասին՝ «Նոր Պատվեր» կարգավիճակով և էլ. նամակ, որն ուղարկվում է  Հաճախորդի էլ. փոստին: Վերջինս պարունակում է էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր և պատվերի մանրամասներ, ներառյալ՝ գնված ապրանքների ցանկը, ընդհանուր արժեքը, առաքման գումարները, նշված վճարման տարբերակը, առաքման հասցեն, առաքման ժամկետները և այլն:
  4. Հաճախորդը կարող է փոփոխել Գնման Պատվերի կարգավիճակը միայն մեկ կերպով՝  չեղարկել այն ամբողջովին կամ մասնաիորեն, ընտրելով չեղարկման ենթակա Գնման Պատվերում առկա Ծառայությունները : Ինչևէ, Պատվերի չեղարկումը հնարավոր է միայն մինչև «Կատարման» փուլը, այսինքն միայն եթե Պատվերը գտնվում է հետևյալ կարգավիճակներում՝ «Նոր Պատվեր» կամ «Ընդունված է»: Մնացած բոլոր այլ կարգավիճակներում Պատվերը այլևս չի կարող չեղարկվել Հաճախորդի կողմից: Հաճախորդը կարող է պարբերաբար ստուգել Պատվերի կարգավիճակը և վերահսկել այն:
  5. Գնորդը, հարկ եղած դեպքում, եթե ապրանքների մատակարար կողմը գտնվում է ՀՀ սահմանից դուրս, լիազորում է Ռեսթարթ Մարքետինգ ՍՊԸ-ին հանդես գալ իր անունից հարկային և մաքսային մարմիններում, իրականացնել ապրանքի մաքսային հայտարարագրման և դրա հետ կապված այլ գործողություններ,որոնք չեն հակասում ՀՀ հարկային և մաքսային օրենսդրությանը: Գնորդը լիազորում է նաև Ռեսթարթ Մարքետինգ ՍՊԸ-ին իրականացնել ապրանքի առաքումը նշված հասցեով և պարտավորվում է տրամադրել բոլոր անհրաժեշտ տվյալները ապրանքի անխափան առաքումը իրականացնելու համար:
  6. Եթե կիրառվել է Կանխիկ վճարային տարբերակը Գնման Պատվերը ձևակերպելու պահին, ապա ամեն համապատասխան Վաճառքի Պատվերին պետք կցվի ՀԴՄ կտրոն այդ Վաճառքի Պատվերի ապրանքների համար և առանձին ՀԴՄ կտրոն առաքման ծախսերի համար: Այս ՀԴՄ կտրոնները կարող են տրվել կամ Crossroad-ի, և/կամ Վաճառված Ծառայությունների Մատակարարների կողմից:
  7. Յուրաքանչյուր Գնման Պատվեր պետք է ուղեկցվի թղթե հաշիվ-ապրանքագրով, որը կտրամադրվի Crossroad-ի կողմից և կներկայացվի Հաճախորդին (Ստացողին) Դիսպետչերի կողմից: Տվյալ հաշիվ-ապրանքագրում պետք է նշված լինեն Գնման Պատվերի մանրամասները, ինչպիսինն են՝ յուրաքանչյուր ապրանքի արժեքը, քանակությունը, ընդհանուր գումարը և առաքման ծախսերը: Հաճախորդները (Ստացողները) պետք է պահեն այս հաշիվ-ապրանքագիրը որպես իրենց առևտրի ապացույց՝  հետագա հիշատակման համար:
  8. Ստոցողը իրավունք ունի մերժել Պատվերը՝ պատճառաբանված նկատառումներից ելնելով կամ առանց պատճառի, սակայն այս դեպքում նա իրավունք չունի բացելու Պատվերի առաքման փաթեթավորումը: Այս դեպքում Ստացողը պարտավորվում է ստորագրել “Մերժվել է” տողը Առաքմնան Հաշվում, որը նրան է ներկայացնում Դիսպետչերը: Մերժված Պատվերների համար Հաճախորդը կարող է ենթարկվել առաքման վճարումների:   Փչացող ապրանքների համար, ինչպիսին, օրինակ, սնունդն է, Հաճախորդը կարող է նաև ենթակա լինել հավելյալ վճարումների՝ ըստ Crossroad-ի և/կամ Ծառայություների Մատակարարների Վերադարձման և Փոխհատուցման կանոնների՝ շուտ փչացող ապրանքների կամ հատուկ տվյալ Հախախորդի համար պատվիրված Ծառայությունների դիմաց:
  9. Հաճախորդը կարող է նաև մերժել Պատվերը, եթե փաթեթավորումը վնասված է այն աստիճանի, որ տեղիք է տալիս հիմնավոր կասկածի, որ Պատվերը կարող է վնասված լինել փոխադրման ընթացքում: Տվյալ դեպքում Հաճախորդը նաև Առաքման Ստացականի մեջ նշում է “Վնասված փաթեթավորում” բաժինը: Նմանատիպ Պատվերը ենթակա է վերադարձման , իսկ Հաճախորդը փախհատուցվում է ամբողջական գումարով՝ ներառյալ առաքման ծախսերը:
  10. Ընդունելով Պատվերի առաքումը և առանց Պատվերի տուփը բացելու՝  Ստացողը պետք է ստորագրի առաքման ստացականը (Առաքման Ստացական), որը տրամադրվում է Պատվերը առաքած Դիսպետչերի կողմից, ինչը հաստատում է Պատվերի ընդունումը:
  11. Առաքված Պատվերները ենթակա են վերադարձման և փոխհատուցման, ինչպես նշված է Crossroad-ի կամ Ծառայություններ Մատակարարողների Վերադարձման և Փոխհատուցման Կանոններում (մանրամասների համար տե՛ս Վերադարձման և Փոխհատուցման Կանոնները):
  12. ՀՀ սահմանից դուրս կատարված պատվերներից հրաժարվելու դեպքում, գնորդը լիազորում է Ռեսթարթ Մարքեթինգ ՍՊԸ-ին գնորդի անունից և գնորդի հաշվին կատարել վերադարձված ապրանքատեսակի վաճառքը Crossroad հարթակի միջոցով, առանց որևէ հավելավճարի:

ՊԱՏՎԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ՝ ԱՌԱՔՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

  1. Դիսպետչերի կողմից Պատվերի մշակումը սկսվում է այն պահին, երբ Պատվերը ստանում է «Պատրաստ է Փոխադրման» կարգավիճակը: Ամեն առավոտ ժամը  7:00-ին և ամեն կեսօր 13:00-ին Դիսպետչերները ստանում են Crossroad-ից էլեկտրոնային Հավաքագրման և Առաքման Հաշիվներ, որոնք պարունակում են այդ օրվա համար առաքման ենթակա բոլոր Պատվերները: Հավաքագրման և Առաքման Հաշիվները հիմնովին տարբերվում են միմյանցից: Հավաքագրման Հաշիվները պարունակում են մեկ Մատակարարի բոլոր առաքման ենթակա Պատվերները, այդ թվում տարբեր Հաճախորդներից, տրված օրվա համար: Առաքման Հաշիվները պարունակում են մեկ Հաճախորդի Գնման Պատվերի բոլոր առաքման ենթակա Պատվերները, այդ թվում տարբեր Մատակարարներից, տրված օրվա համար: Դիսպետչերները ստանում են Հավաքագրման և Առաքման Հաշիվները տրված օրվա համար և սկսում հավաքագրման և առաքման գործընթացը:
  2. Յուրաքանչյուր Մատակարարի համար գեներացվում է առանձին Հավաքագրման Հաշիվ տրված օրվա համար, որը պարունակում է տվյալ Մատակարարաից առաքման ենթակա Պատվերների ցուցակը: Հավաքագրման Հաշվի մեկ օրինակը ներկայացվում է Մատակարարին՝ պատվերը վերջինից վերցնելու պահին և բաղկացած է հետևյալ դաշտերից՝
  • Մատակարարի անունը, հավաքագրման հասցեն, հեռախոսահամարը
  • Դիսպետչերի անունը (ընկերությոն կամ անհատ), Դիսպետչերի հեռախոսահամարը
  • Հավաքագրվող Ապրանքների ցանկը գներով և քանակությունով, ընդհանուր արժեքը՝ առանց առաքման ծախսերի
  • Ստորագրության բլոկ Դիսպետչերի համար, ստորագրման բլոկ Մատակարարի համար
  • Մերժման դաշտեր, որտեղ նշվում են հավաքագրման մերժման պատճառները (վնասված փաթեթավորում, ուշացված պատվեր, չեղարկված պատվեր և այլն)
  1. Յուրաքանչյուր Հաճախորդի համար գեներացվում է առանձին Առաքման Հաշիվ, որը պարունակում է Հաճախորդին տվյալ օրվա համար առաքման ենթակա Պատվերների ցուցակը: Առաքման Հաշվի մեկ օրինակը ներկայացվում է Հաճախորդին (կամ Ստացողին)՝ պատվերը վերջինին հանձնելու պահին և բաղկացած է հետևյալ դաշտերից՝
  • Ստացողի անունը, առաքման հասցեն, հեռախոսահամարը
  • Դիսպետչերի անունը (ընկերությոն կամ անհատ), Դիսպետչերի հեռախոսահամարը
  • Առաքվող Ապրանքների ցանկը գներով և քանակությունով, ընդհանուր արժեքը, ներառյալ առաքման ծախսերը, վճարման տարբերակը
  • Ստորագրության բլոկ Դիսպետչերի համար, ստորագրման բլոկ Ստացողի համար
  • Մերժման դաշտեր, որտեղ նշվում են առաքման մերժման պատճառները (վնասված փաթեթավորում, ուշացված պատվեր, չեղարկված պատվեր, սխալ պատվեր, պատվերի կարիգն այլևս չկա և այլն)
  1. Պատվերը Մատակարարից հավաքագրելու ժամանակ Դիսպետչերը և Մատակարարը ստորագրում են 2 օրինակից բաղկացած Հավաքագրման Հաշիվը, որի մեկ օրինակը մնում է Մատակարարի մոտ և մյուսը՝ Դիսպետչերի մոտ, որպես հավաքագրման ապացույց: Այս պահից Մատակարարը նշում է հավաքագրվաց Ծառայությունների կարգավիճակները որպես «Հավաքագրվել է»:
  2. Դիսպետչերը և Crossroad-ը վերահսկում են հավաքագրման և առաքման գործընթացների հաջորդականությունը: Պատվերների բարձր հաճախականության դեպքում Crossroad-ը կարող է իրականացնել Պատվերների առաքման Երկակի Շղթա գործընթացը, որի ընթացքում Վաճառքի Պատվերները սկզբում հավաքագրվում են Մատակարարներց և փոխադրվում հատուկ բաշխիչ կենտրոն, հետո ամեն Հաճախորդի Պատվերները խմբավորվում են և Գնման Պատվերները առաքվում են Հաճախորդներին:
  3. Երբ Դիսպետչերը առաքում է Պատվերները Ստացողին, նա նախևառաջ ներկայացնում է Ստացողին Առաքման Անդորրագիրը, ինչը իրենից ներկայացնում է քաղվացք Գնման Պատվերից: Երբ Ստացողը ստորագրում է Առաքման Անդորրագիրը, Դիսպետչերը Ստացողին է հանձնում Պատվերները և հեռանում:
  4. Եթե Ստացողը մերժում է Գնման Պատվերի մեկ կամ ավելին պարագաները ստանալու համար, ապա նա նշում է թողնում Առաքման Անդորրագրի  համպատասխան մերժման դաշտում, որից հետո Դիսպետչերը հեռանում է՝ առանց Ստացողին մերժված Պատվերները հանձնելու: Մերժված Պատվերները պետք է վերադարձվեն կենտրոնական բաշխիչ կենտրոն, հետո դրանք համապատասխան Մատակարարներին հանձնելու նպատակով:
  5. Ամեն դեպքում, Ստոցողը հնարավորություն չունի զննել Պատվերը մինչև նա չստորագրի Առաքման Անդորրագիրը՝ կա՛մ մերժելու, կա՛մ էլ ընդունելու համար: Պատվերը չի կարող մերժվել, եթե այն արդե բացվել է իր սկզբնական փաթեթավորումից: Փաթեթավորումից հանված կամ բացված Պատվերները ենթակա են վերադարձի և փոխհատուցման, բայց ոչ մերժման:
  6. Կանխիկով վճարված Պատվերների դեպքում Դիսպետչերը Պատվերների գումարը ստանում է Ստացողից կանխիկով և հանձնում է մանրադրամ, եթե այդպիսին կա: Կանխիկով Պատվերները պետք է ունենան ՀԴՄ կտրոն (կանխիկ վճարման անդորրագիր) Գնման Պատվերի ամեն Մատակարարի Ծառայությունների համար: Այդ ՀԴՄ կտրոնները նույնպես հանձնվում են Ստացողին Պատվերները հանձնելու պահին:
  7. Դիսպետչերը վերադարձնում է ընդունված կամ մերժված Առաքման Անդորրագրերը Crossroad-ին, իսկ Crossroad-ը իր հերթին մշակում է մերժված Պատվերները դրանք Մատակարարներին վերադարձնելու նպատակով: Դիսպետչերը նաև վերադարձնում է Crossroad-ին Հաճախորդներից և Ստացողներից ստացված ամբողջ կանխիկ գումարը՝ կանխիկ վճարների դեպքում:
  8. Բոլոր առաքված և ընդունված Պատվերների կարգավիճակը համակարգում նշվում է Crossroad-ի աշխատակազմի կողմից որպես «Փոխադրված», իսկ մերժված Պատվերների կարգավիչակը՝ որպես  «Մերժված»: