Ականջակալներ MINLUK Q32 Bluetooth 5.0, անլար, 2600mAH մարտկոցով

31,900֏

Փնտրու՞մ եք անլար ականջակալներ, որոնք կաշխատեն անխափան և ունեն կատարյալ ձայնային որակ:

Այլևս փնտրելու կարիք չկա: MINLUK Q32 ականջակալները հենց Ձեզ համար են:

Ընդունելով Bluetooth 5.0 և ունենալով HD մատուցման տեխնոլոգիան, MINLUK Q32 ականջակալները կապահովեն աննկարագրելի ձայնային որակ` թույլ տալով Ձեզ վայելել երաժշտություն, լսել ձայնագրություններ, կատարել զանգեր ամենուր, նույնիսկ աղմկոտ միջավայրում, բյուրեղյա պարզ և հստակ ձայնային որակով: Ականջակալներն ունեն նաև IPX5 ջրակայունության տեխնոլոգիա:

Անլար Bluetooth-ի միացումով աշխատող ականջակալները կարող եք միմյանց զուգակցել ընդամենը մեկ քայլով, ավելորդ ջանքեր պետք չեն: Պարզապես հանում եք աջ և ձախ ականջակալները լիցքավորման տուփից և ավտոմատ կերպով ականջակալները միանում են իրար, ապա Ձեր սմարթֆոնի էկրանին կհայտնվի “HBQ-Q32 tws V5.0” անվանումը և նախապես արդեն իրար միակցված ականջակալները ավտոմատ կերպով կմիանան Ձեր հեռախոսին:

Լիցքավորման պատյանը, որը ներառում է 2600 mAh մարտկոց, կարող է լիցքավորել Ձեր ականջակալները մինչև 15 անգամ պարզապես տեղադրելով ականջակալները պատյանի մեջ: Մեկ լրիվ լիցքավորումը տևում է ընդամենը 1 ժամ:

Ականջակալները կարգավորվում են ընդամենը մեկ կոճակով, որը միաժամանակ միացնում և անջատում է երաժշտությունը, կատարում է զանգեր, անջատում է հեռախոսազանգը և այլն:

Ունենալով այս ականջակալները, դուք կունենաք 3-4 ժամ առանց դադարի և 60 ժամ հավելյալ ժամանակ` երաժշտություն լսելու համար: Դեռ ավելին լիցքավորման պատյանը կարող եք օգտագործել որպես power bank Ձեր հեռախոսը, կամ այլ USB-ով միացող սարքեր լիցքավորելու համար:
Չափազանց թեթև`3.1 գրամ քաշ, ականջին հարմար մինի դիզայն և ականջակալների ծայրերի տարբեր չափսեր, որոնք կանխում են շրջակա միջավայրի աղմուկը:

Դուք կարող եք երաժշտություն լսել և միաժամանակ զբաղվել սպորտով, յոգայով, կատարել վարժություններ, վազել, արագ քայլել, գնալ արշավի, , հաճախել մարզադահլիճ, ճանապարհորդել, վստահ լինելով, որ ականջակալները ամուր հարմարեցված են Ձեր ականջներին:

Ականջակալներն ունեն օգտագործման երկու ռեժիմ` Mono և Stereo: Mono ռեժիմում կարող եք լսել երաժշտություն Ձեր ընկերոջ կամ սիրելիի հետ` պարզապես փոխանցելով նրան զույգ ականջակալներից մեկը:

Առկա չէ

Share
  • Նկարագրություն

    Ապրանքատեսակի առանձնահատկություններն են`

    Անվանումը` MINLUK Q32

    Փաթեթավորման չափսերը` 5.9 x 3.2 x 1.7 inches
    14.9 x 8.1 x 4.3սմ

    Քաշը`4.8 ounces
    136 գրամ

    Մարտկոցը` 3 Lithium ion (ներառված է)

    Փաթեթը ներառում է`

    1 x Q32 անլար ականջակալներ

    1 x մագնիսական լիցքավորման պատյան

    1 x Micro USB լիցքավորման մալուխ

    3 x ականջակալի տարբեր չափսերի զույգ ծայրեր (S, M, L)

    1 x օգտագործման ձեռնարկ

SKU: yo278067 կատեգորիաներ ,