Դեկորատիվ LED լուսային պրոյեկտոր 2-ը 1-ում` 4 տարբեր նախշերով

30,000֏

Ցանկանու՞մ եք Ձեր տոնական առիթները դարձնել էլ ավելի հիշարժան և գունավոր: Դեկորատիվ LED լուսային պրոյեկտորը կօգնի Ձեզ այդ հարցում:

Այս հիանալի դեկորատիվ LED լուսային պրոյեկտորը իր ավելի վառ լուսավորությամբ, ավելի պարզ նախշերով և ավելի հարուստ գույներով կդարձնի Ձեր տոնը էլ ավելի պայծառ և անմոռանալի:

4 փոխարինվող նախշերը կզարդարեն ծննդյան, սուրբ ծննդյան և այլ կարևորագույն տոները: Կանաչ և կարմիր գույների լազերներով և 4 LED փոխարինվող նախշերով այս դեկորատիվ պրոյեկտորը կարող եք օգտագործել դիսկոտեկներում, ակումբներում, փաբերում, բարերում, բանկետների, ընտանեկան հավաքույթների և այլ առիթների ժամանակ:

Լույսը միացնելուց հետո այն կարող եք հարմարավետ տեղավորել իր ամուր եռոտն կանգնակի վրա մինչև 10-14 մետր հեռավորության վրա, և շուրջ 182 ք/մ տարածություն լուսավորել սարքի դեկորատիվ գունավոր լույսերով:

Իր IP44 ջրակայուն տեխնոլոգիայի շնորհիվ այն կարող եք օգտագործել նույնիսկ անձրևոտ և ձյունառատ օրերին:

Տեխնիկական բնութագիր
Արտաքին լարում` DC7.5V, 1.2A
Ներքին լարում` 110-240V 50-60
Հեռավորություն`10-14 մետր
Տարածություն`182 ք/մ
Հզորություն` 9 վտ
Օպերացիոն ջերմաստիճանը`-20 ℃ ~ 40 ℃

Քաշը` 0.9 կգ
Չափսը` 21 x 18 x 14 սմ

Փաթեթը ներառում է`

1 * LED լուսային պրոյեկտոր
1 * ադապտեր
1 * կանգնակ
1 * եռոտանի կանգնակ
4 * նախշային լույսեր
1 * օգտագործման ձեռնարկ

Առկա չէ

Share
SKU: yo278036 կատեգորիաներ ,