3D Puzzle MINI Zilipoo-Ընկերների բնական բույսերով ուրախ տնակը

3,800֏

MINI շարքի 3D փազլների միջոցով երեխան կարող է ինքնուրույն հավաքել իր տնակը՝ իր իսկ ցանկացած տեսքով, պահել ընտանի կենդանիներ, աճեցնել իրական բույսեր, խնամել դրանք և հետևել ողջ գործըթացին: 3 օրվա ընթացքում կհայտնվեն առաջին ծիլերը, իսկ ընդհամենը 21 օր անց լիարժեք բույս կաճի: Այս ամբողջ ընթացքում պետք է խնամել բույսերը և ամեն օր լրացնել բույսերի խնամքի օրագիրը: Պետք է գրանցել տնկման ամսաթիվը օրագրում, և յուրաքանչյուր օր կատարել նշումներ:

MINI Zilipoo-ն ընտանեկան ժամանցի լավագույն տարբերակն է: Խաղը օգնում է զարգացնել երեխաների երևակայությունը, ստեղծագործական մտածողությունը, սերմանում է համբերատարություն և բնության հանդեպ հոգածություն:

Հավաքածուն ներառում է՝
3D փազլներ՝ 47 պատկերներով,
հող, սերմեր, ջրօգտագործման տարաներ,
բույսերի խնամքին հետևելու օրագիր, ուղեցույց

Փաթեթի չափսը՝ 22*14*5սմ

Տարիքը՝3+

Share
SKU: YO289204 կատեգորիա