903HS FPV դրոն 720P HD տեսախցիկով և 50 կմ/ժ արագությամբ

49,900֏

Անմահացրեք ամենախենթ ու ամենահիշարժան պահերը՝ ֆոտո և վիդեո տարբերակներով:

Գեղեցիկ կապույտ դիզայնով այս դրոնը ունի 903HS FPV շրջանակով 3D 720P HD տեսախցիկ, որը թույլ է տալիս տեսնել և տեսանկարահանել իրական ժամանակում տեսանյութեր և լուսանկարներ անմիջապես ձեր հեռախոսով: Համատեղելի է IOS և Android սարքերի հետ:

Դրոնը պտտվում է 360°, ունի LED լուսավորություն, որը թույլ է տալիս տեսանկարահանել նաև մթության մեջ:
6-AXIS GYRO g-սենսորային ռեժիմով փոքրիկ դրոնը ավտոմատ կերպով հետևում է Ձեր սմարթֆոնի շարժմանը: Զարմացրեք Ձեր ընկերներին` կատարելով թռիչքներ, շրջապտույտներ դեպի 4 կողմեր` աջ, ձախ, առաջ, հետ: Այն հետ է վերադառնում կոճակի մեկ հպումով և ունի պաշտպանիչ հարմարանքներ անվտանգ վայրէջքի համար:

Դրոնն ունի 4Channel 2.4Ghz հեռակառավարման ռեժիմ, որն ապահովում է անխափան աշխատանք, նույնիսկ եթե մի քանի մոդել աշխատում է միաժամանակ: Ռեժիմի շնորհիվ սարքն աշխատում է առանց ընդհատվելու, օգտագործում ավելի քիչ էներգիա: Սարքի բարձր հզորության շարժիչները հասնում են 50 կմ/ժ արագության վայրկյանների ընթացքում: Վերահսկելի հեռավորությունը մոտ 50-100 մետր է: Թռիչքի ժամանակը` 5-8 րոպե, իսկ մարկոցի լիցքավորման ժամանակը մոտ 30-50 րոպե է: Տեսաձայնագրելու կատարյալ հեռավորությունը 60 մետր է:

Առկա չէ

Share
  • Նկարագրություն

    Ապրանքատեսակի առանձնահատկությունները`

    Քաշը`74 գրամ
    Չափսը`16 (L) X 16 (H) X 2.5 (W) սմ
    Մարտկոց`3.7V 600mAh
    Վահանակի մարտկոց`6 * AA
    Հեռավորություն`60-80 մետր

  • Կարծիքներ (0)

    Կարծիքներ

    Դատարկ

    Գնահատեք` “903HS FPV դրոն 720P HD տեսախցիկով և 50 կմ/ժ արագությամբ”

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով