HANASCO Ատամների անլար ֆլոսեր 160 մլ տարողունակությամբ և IPX7 ջրակայուն տեխնոլոգիայով (Oral Irrigator,սպիտակ)

25,800֏

Հայտնի է, որ բերանի խոռոչի պատշաճ հիգիենան կարևոր դեր է խաղում ինչպես ատամների, այնպես էլ տարբեր այլ հիվանդությունների կանխարգելման գործում:
Բերանի խոռոչի հիգիենա նշանակում է մաքուր և առողջ պահել բերանը, ատամները, լնդերը և լեզուն: Առողջ ատամներ ունենալու հիմնական նախապայմանը պատշաճ խնամքն է տան պայմաններում, ինչն էլ ապահովելու լավագույն տարբերակն է HANASCO ատամների խնամքի այս ֆլոսերը, որը կանխում է ատամների քայքայումը և բերանի խոռոչի հետ կապված խնդիրները:

Գնելով այս իրիգատորը Դուք կունենաք առավել մաքուր և առողջ ատամներ։ HANASCO ատամների խնամքի ֆլոսերն ամբողջությամբ մաքրում է բերանի խոռոչը, հասնելով նույնիսկ ամենաանցանելի մասերին, կանխում է արնահոսությունն ու կարիեսը։
Ունի 4 տարբեր գլխիկներ, ջրի ճնշման երեք ռեժիմ` ստանդարտ, մեղմ և մերսման և IPX7 ջրակայունություն: Մարտկոցը լիցքավորվում է շատ արագ՝ 4ժամվա ընթացքում, ինչը թույլատրում է այն օգտագործել 15օր, իսկ ԼԵԴ լույսը Ձեզ կհուշի լիցքավորման ժամանակի մասին:

Բրենդը՝ HANASCO
Քաշը՝ 0.5կգ
Նյութը՝ ABS+PC
Տարողունակությունը՝ 1600մլ
Մարտկոցը՝ 1500mah
Ջրակայունությունը՝ IPX7
Ջրի ճնշում՝ 30-110PSI
Գույնը՝ սպիտակ

Փաթեթում ներառված է՝
1 x HANASCO ջրային ֆլոսեր
1 x USB մալուխ
4 x ֆլոսերի գլխիկներ
1 x օգտագործման ուղեցույց

Share