Զեղչ

HANASCO H3 ատամի էլեկտրական խոզանակ 4 տարբեր ռեժիմներով (սպիտակ)

24,900֏ 22,400֏

Հայտի է, որ բերանի խոռոչի պատշաճ հիգիենան կարևոր դեր է խաղում ինչպես ատամների, այնպես էլ տարբեր այլ հիվանդությունների կանխարգելման գործում: Բերանի խոռոչի հիգիենա նշանակում է մաքուր և առողջ պահել բերանը, ատամները, լնդերը և լեզուն:

Օգտագործելով HANASCO Sonic ատամների էլեկտրական այս խոզանակը Դուք կունենաք առավել մաքուր և առողջ ատամներ։ Էլեկտրական խոզանակը կանխում է ատամների քայքայումը և բերանի խոռոչի հետ կապված խնդիրները: Րոպեում կատարում է 38․000 շարժում՝ ներթափանցելով և մաքրելով այնպիսի հատվածներ, որոնք չի հաջողվի մաքրել ստանդարտ խոզանակով։

Ունի մաքրման 4 տարբեր ռեժիմներ՝ մաքրող, մեղմ, սպիտակեցնող և մերսող, այն կարող են օգտագործել սկսած 8 տարեկանից։ Հատուկ IPX7 ջրակայուն դիզայնի շնորհիվ կարող եք օգտագործել այն նույնիսկ լոգանք ընդունելիս։ Ունի երկու րոպեանոց ավոտմատ ցիկլ, որն ընդհատվում է և ակտիվանում ամեն 30 վայրկյանը մեկ։ Լիցքավորեք խոզանակը մեկ անգամ՝ 4ժամով և օգտագործեք 30 օր շարունակ, իսկ լեդ լամպը ցույց կտա, թե որքանով է մարտկոցը լիցքավորված։

Բրենդը՝ HANASCO
Նյութը՝ ABS
Ջրակայունությունը՝ IPX7
Չափսը՝ 24.5X15X6սմ
Քաշը՝ 326գր
Գույնը՝ սպիտակ

Փաթեթում ներառված է՝
էլեկտրական խոզանակ
2* էլեկտրական խոզանակի գլխիկ
1* USB (DC Port) լիցքավորման մալուխ
Օգտագործման ուղեցույց

Share
  • Կարծիքներ (0)

    Կարծիքներ

    Դատարկ

    Գնահատեք` “HANASCO H3 ատամի էլեկտրական խոզանակ 4 տարբեր ռեժիմներով (սպիտակ)”

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նմանատիպ ապրանքներ