Kemei, 6-ը 1-ում, դեմքի անցանկալի սև կետիկների հեռացման սարք

19,900֏

Share
  • Նկարագրություն

    Դեմքի սև կետիկների և թեփոտվածության խնդիրն այլևս անցյալում է:
    Kemei KM-1873-ը վակումային տարբերակով՝ նրբորեն կհեռացնի դեմքի անցանկալի սև կետիկները, մեռած մաշկն ու յուղային կուտակումները՝ հաղորդելով դեմքի մաշկին այդքան ցանկալի առաձգականությունն ու փայլը: Այն հնարավորություն է տալիս ունենալ խնամված դեմք՝ առանց մեծ գումարներ ծախսելու և կոսմետոլոգի մոտ հաճախելու: Սարքի չափսերը թույլ են տալիս այն հեշտ տեղափոխել կամ տեղավորել պայուսակի մեջ:

    Kemei KM-1873-ն ունի 6 գլխիկ՝ դեմքի յուրաքանչյուր հատվածի համար ՝ շերտազատման, սև կետիկների, ակնեների, աչքերի նուրբ հատվածի, և մաշկի առաձգականության պահպանման): Հեշտ օգտագործելի է, հեշտ մաքրվում է, գլխիկները լվացվում են. ամեն ինչ շատ հեշտ է:

    Խորհուրդ է տրվում սարքն օգտագործել լոգանքից կամ 10ր տաք սրբիչի մեջ դեմքը խոնավեցնելուց հետո: Պրոցեդուրան ավարտելուց հետո օգտագործել դեմքը սնուցող կամ սառեցնող քսուք: Գլխիկները լվանալ ամեն օգտագործումից հետո և խուսափել սարքը միացված վիճակում ջրի մեջ դնելուց:

    • Բրենդը՝  kemei
    • Հզորությունը՝ 10 վատ
    • քաշը `0.48 կիլոգրամ
    • Փաթեթի չափերը 24,6 x 14,7 x 5,6 սմ

     

     

  • Կարծիքներ (0)

    Կարծիքներ

    Դատարկ

    Գնահատեք` “Kemei, 6-ը 1-ում, դեմքի անցանկալի սև կետիկների հեռացման սարք”

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով