SV3C 1080P WiFi IP անվտանգության տեսախցիկ

28,000֏

Փնտրու՞մ եք անվտանգություն ապահովող տեսախցիկ, որը կօգնի Ձեզ հսկել Ձեր բնակարանը կամ գրասենյակը:

SV3C 1080P տեսախցիկը ապահովում է 24 ժամյա վերահսկողություն: Սարքի շնորհիվ կարող եք տեսնել ամբողջ սենյակը, հարմար է խանութներում, հանդիպումների սենյակներում օգտագործելու համար, կատարյալ է նաև տնային կենդանիներին, դայակներին, մեծահասակներին կամ փոքրիկ երեխաներին հսկելու համար:

Կարող եք ավելացնել Ձեր ընկերներին կամ հարազատներին և մինչև 5 հոգի կարող է դիտել պատկերը: Սարքը կարող եք տեղադրել 3 տարբեր տեղերում` կախել առաստաղից կամ պատից, կամ պարզապես տեղադրել սեղանին:

355 ° հորիզոնական և 110 ° ուղղահայաց ռոտացիոն տիրույթների համատեղմամբ ստեղծում է 360 °պատկեր ստանալու հնարավորություն: Ունի Pan/Tilt անվտանգության համակարգ:

Օգտագործման ժամանակ պետք է միացված լինի հոսանքին: Երեխայի լացի կամ թեթևակի շարժման դեպքում, շնորհիվ իր զարգացած տեխնոլոգիայի, սարքը վայրկյանների ընթացքում ծանուցում է Ձեզ այդ մասին, հաղորդելով թե երբ, որտեղ և ինչ շարժում գրանցվեց:

Երբ սարքը միացված ժամանակ գրանցում է որևէ շարժում, այն ավտոմատ կերպով սկսում է հետևել շարժմանը և պարբերաբար հաղորդում Ձեզ այդ մասին ուղարկելով 10 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութեր:

Առաջադեմ գիշերային տեսողության ֆունկցիան 9 ներկառուցված LED լույսերով տեսանկարում է մինչև 9 մետր հեռավորության վրա նույնիսկ ամբողջական մթության մեջ:

IR տեխնոլոգիան ապահովում է պարզ պատկերներ և՛ լուսավորության, և՛մթության մեջ: Ունենալով բարձրախոս և hands-free ռեժիմ, այն ապահովում է Ձեզ երկկողմանի հաղորդակցության հնարավորությամբ Ձեր սիրելի մարդկանց հետ:

YI տնային հավելվածը հեշտ է ներբեռնել և օգտագործել: Հրահանգները շատ պարզ են և սարքը Ձեզ հուշում է միացված լինելու դեպքում: “YI loT” հավելվածի ձեռնարկում շատ պարզորեն նշված է սարքի միացման քայլերի մասին: Հետևելով հրահանգներին կխայեք Ձեր ժամանակը:

Կայուն 2.4GHz Wi-Fi, բացի Wi-Fi կապի, IP ամպային 1080p օպերացիոն համակարգով տեսախցիկը նույնպես աջակցում է LAN կապին, որն ապահովում է պատկերի ավելի կայուն և արագ փոխանցում:

Միանալով YI Cloud տվյալների պահպանման բազային, դուք կունենաք անսահմանապակ բազա պահպանելու տեսանյութերը և դիտելու դրանք ցանկացած ժամանակ: Կարող եք վստահ լինել նաև, որ դուք չեք կորցնի տվյալները նույնիսկ սարքի անսարքության դեպքում: Կարող եք նաև սարքում տեղադրել SD հիշողության Card:

Առկա չէ

Share