Գնահատեք` “Twister-Ժամանցային խաղ” Չեղարկել պատասխանը
Twister-Ժամանցային խաղ
5,900֏
Twister-ը հատակի զվարճալի խաղ է, որը կապահովի հետաքրքիր և ուրախ խաղաժամանակի անցկացումը: Այս խաղը կարելի է խաղալ երեխաների, ընկերների հետ, ինչպես նաև ամբողջ ընտանիքով:
Twister-ը զարգացնում է ճկունությունն ու ճարպիկությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը:
Խաղը խաղալու համար բավական է հատակին փռել խաղադաշտը, նշանակել վարողի, պտտել ռուլետկան և սպասել հրահանգների: Երբ վարողը կկարդա հրահանգը, օրինակ, պետք է աջ ձեռքը դնել կանաչ դաշտի վրա կամ ձախ ոտքը՝ կապույտի վրա, Դուք անմիջապես պետք է կատարեք այն: Որոշ ժամանակ անց կնկատեք, որ Ձեր մարմինն ընդունակ է կատարել ամենաանսպասելի ակրոբատիկ շարժումները, կամ էլ կգիտակցեք, որ կարիք ունեք ֆիզիկական մարզումների:
Խաղի նպատակն է անհրաժեշտ շրջանակները վերցնել և մրցակիցներից ավելի երկար մնալ խաղադաշտի վրա:
Կարծում եք` սա շատ պարզ է: Դուք սխալվում եք: Խաղի մեջ արգելվում է դաշտին դիպչել արմունկներով, ծնկներով, գլխով և մարմնի այլ մասերով: Պետք է խաղալ միայն ձեռքերով և ոտքերով:
Փաթեթում ներառված է՝
խաղադաշտը՝ գունավոր շրջաններով՝ 160*110սմ,
հրահանգների ռուլետկա,
ուղեցույց
Տարիքը՝ 6+
Մասնակիցների քանակը՝ 2-4
Կարծիքներ
Դատարկ