WiFi բացօդյա, անլար FULL HD PTZ IP անվտանգության տեսախցիկ

29,900֏

Փնտրու՞մ եք տեսախցիկ, որը կհաղորդի Ձեզ թե ինչ է կատարվում Ձեր տանը: Այլևս փնտրելու կարիք չկա:
Անլար կապով անվտանգության այս տեսախցիկը աշխատում է շատ արագ և հեշտությամբ կարգավորվում է: Աշխատելու համար անհրաժեշտ է, որպեսզի սարքը ադապտերով միացված լինի հոսանքին:

Ներբեռնելով YCC 365 plus հավելվածը, Դուք րոպեների ընթացքում կկարողանաք տեղադրել WiFi-ով միացվող անվտանգության տեսախցիկը:
Կարող եք դիտել պատկերները` սուպեր հստակությամբ և գեղեցիկ գույներով այս FHD 1080P տեսախցիկ ունեցող սարքով:

Այն հնարավորություն է տալիս Ձեր ուշադրությունը սևեռել ընտանիքի անդամների և ընտանի կենդանիների վրա: Այս տեսախցիկի կողմից տեսագրված բոլոր տեսանյութերը Ձեզ են ներկայացվում հիանալի որակով: Երբ տեսախցիկը նկատում է որևէ շարժում, այն անմիջապես Ձեր հեռախոսին ուղարկում է զգուշացում: Շարժման հայտնաբերման ձայնագրությունը պահվում է SD քարտում:
24 ժամյա անընդհատ ձայնագրությունը և ժամանակացույցը ընտրովի են: Տեսախցիկը ապահովում է առավելագույնը 8-128 GB Micro SD քարտ (SD քարտը ներառված չէ):
Հագեցած լինելով բարձրորակ ինֆրակարմիր LED-երով, այս տեսախցիկը ապահովում է Ձեզ գիշերային պարզ տեսանելիությամբ:

Տեսախցիկ` 2.0mp
Ջրադիմացկունություն` IP66
Հորիզոնական ռոտացիա 355º պտույտ, ուղղահայաց 0º -90º, կույր կետի բացակայություն:
Ինֆրակարմիր լույսի հեռավորությունը` 10-20մ
LED` 8 հատ
Video Compression: H.264
Wifi 2.4Ghz 2.4Ghz IEEE802.11b/g/n
Միաժամանակ առավելագույնը 4 տեսախցիկների դիտման հնարավորություն:
Տեսաձայնագրում` TF քարտ և Cloud պահեստավորում:

Share
  • Կարծիքներ (0)

    Կարծիքներ

    Դատարկ

    Գնահատեք` “WiFi բացօդյա, անլար FULL HD PTZ IP անվտանգության տեսախցիկ”

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով