YOYO – LCD Գրելու և նկարելու էլեկտրոնային պլանշետ-գրատախտակ 8.5 դյույմ (կարմիր)

4,900֏

Այս պլանշետ-գրատախտակի վրա կարող եք գրել կամ նկարել պլաստիկ գրիչով կամ նույնիսկ մատներով: LCD բարձր լուսավորության շնորհիվ թեթևակի հպումով անգամ կարող եք նկարել գեղեցիկ պատկերներ, և ընդամենը մեկ կոճակի օգնությամբ արագ ջնջել ողջ պատկերը:
Կախված սեղմելու ուժգնությունից գրատախտակին արված գծերը կարող են լինել հաստ կամ բարակ:
Սարքն իսկապես առօրյայում կարող է դառնալ Ձեր օգնականը: Ուլտրա բարակ դիզայնի շնորհիվ այն շատ հեշտ է ամենուր օգտագործելու համար: Գրատախտակի վրա կարող եք գրել գնումների, կատարվելիք աշխատանքների ցուցակները և նույնիսկ գրասենյակային հիշեցումները:

Այն հարմարավետ նվեր է: Կարող եք գրել ջերմ երկտողեր Ձեր ընտանիքի անդամների, սիրելիի համար և այն նաև հիանալի նվեր է երեխաների համար, նրանց մեջ զարգացնելու գծանկարելու և գրելու հմտությունները:

Գրատախտակն ունի նաև էկոլոգիական նշանակություն` խնայում է թուղթ, չի օգտագործվում կավիճ, չունի ռադիացիա, պաշտպանում է Ձեր աչքերը ճառագայթներից:

Անվանումը` LCD գրատախտակ 8.5 դյույմ
Ջրակայունություն`IPX5
Քաշը`136 գրամ
Չափսը`23 x 15 x 0.5 սմ
Գույնը` կարմիր

Փաթեթը ներառում է `

LCD գրատախտակ 8.5 դյույմ, գրիչով
Օգտագործման ուղեցույց Հայերեն, Ռուսերն, Անգլերեն լեզուներով:

Զգուշացում` պահպանել սարքը արևի անընդհատ լուսավորումից:

Share